Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0551-07.07.2017-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի  մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի ՀՕ-239 (այսուհետ` օրենսգիրք) 1100 հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր` 7-րդ կետ, հետեւյալ խմբագրությամբ «7) բույսերի սորտերը:»

Հոդված 2. 1157-րդ հոդվածի` 2-րդ մասում «սելեկցիոն նվաճում» բառերը փոխարինել «բույսի նոր սորտ» բառերով, 5-րդ մասում «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 1158-րդ հոդվածի` 1-ին մասում «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 4. Օրենսգրքի 1159-րդ հոդվածում «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 1161-րդ հոդվածում «Սելեկցիոն նվաճումների պաշտպանության մասին» բառերից հետո լրացնել «եւ «Բույսի սորտերի պահպանության մասին» բառերը, իսկ «օրենքով» բառը փոխարինել «օրենքներով» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի դեկտեմբերի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

«Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակը բուծողի իրավունքի տրման եւ դրա պահպանության հետ կապված հասարակական հարբերությունների կարգավորումն է:

«Բույսերի սորտերի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը բխում է ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի ՆԿ-68-Ա կարգադրության եւ Հայաստան-Եվրոմիություն գործողությունների ծրագրի 142 (Ե) 25 կետի պահանջից: Ընդունման հիմնական նպատակը` Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (UPOV) անդամակցությունն է:

UPOV-ին անդամակցության հիմնական նախապայմանը անդամ երկրի ոլորտը կարգավորող օրենքի Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի դրույթներին համապատասխանությունն է:

Ներկայումս բույսերի նոր սորտերի պաշտպանության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքով, որը չի համապատասխանում վերը նշված կոնվենցիային, բացի այդ օրենքը կարգավորում է նաեւ կենդանիների նոր ցեղերի պաշտպանությանը վերաբերող հարցերը, ինչը նույնպես չի համապատասխանում Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիային:

Օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ ներկայումս գործող «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում, մասնավորապես օրենքից հանվում են բույսերի սորտերին վերաբերվող բոլոր դրույթները:

Օրենքի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, եւ հաշվի առնելով, որ «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում է պետական տուրք, նաեւ՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որոնց նախագծերը ներկայացվում են փաթեթով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս բնագավառը կարգավորվում է «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը չի համապատասխանում բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) կոնվենցիային, իսկ նշված կազմակերպությանն անդամակցելու հիմնական նախապայմաններից է Հայաստանում ոլորտը կարգավորող՝ կոնվենցիային համապատասխանող օրենքի ընդունումը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նպատակը նոր սորտ բուծողի իրավունքի տրամադրման ու դրա պահպանության հետ կապված հասարակական հարաբերությունների կանոնակարգումն է:

4. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Համաձայն գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի դրույթների` Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է վավերացնել միջազգային մի շարք կոնվենցիաներ, այդ թվում նաեւ բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միությանն (UPOV) անդամակցելու կոնվենցիան:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում մշակվել է «Բույսերի նոր սորտերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը քննարկվել է շահագրգիռ նախարարությունների հետ եւ ներկայացվել ՀՀ կառավարություն:

ՀՀ կառավարության պահանջով օրենքի նախագիծը` միջազգային փորձաքննության ներկայացնելու նպատակով, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, ներկայացվել է UPOV-ի գրասենյակ:

UPOV-ի գրասենյակից տեղեկացվել է, որ օրենքի նախագիծը պետք է համապատասխանեցնել տիպային օրենքի պահանջներին, որը մշակվել է քարտուղարության կողմից` անդամ երկրներին օրենքում պարտադիր պահանջ հանդիսացող ձեւակերպումների վերաբերյալ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով: Գլխավոր քարտուղարի տեղակալը նաեւ նշել է, որ կազմակերպությունը շատ հետեւողական է անդամ երկրների կողմից ներկայացված օրենքների նախագծերի` կոնվենցիայի պահանջներին համապատասխանության խնդրում:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը թույլ կտա անդամակցելու բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային միության (UPOV) կոնվենցիային: Սելեկցիոներների կողմից բուծված սորտերը կդառնան ճանաչելի (UPOV) կոնվենցիայի անդամ երկրներում եւ միջազգային կազմակերպություններում: Կպաշտպանվեն սելեկցիոներների հեղինակային իրավունքները:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների  նախագծերի  փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Oրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չի կարող լինել:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման դեպքում դրանց կիրարկման արդյունքում մրցակցության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1.Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում ապրանքային շուկայում մատակարարների քանակի ուղղակիորեն սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

2. միմյանց հետ մրցելու մատակարարների հնարավորության սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

3. միմյանց հետ մրցելու մատակարարների շարժառիթների սահմանափակմանը կամ սահմանափակման հնարավորությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ  թվում`  փոքր  եւ  միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Oրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ վերոնշյալ օրենքների նախագծերի ընդունման դեպքում, դրանց կիրարկման արդյունքում տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում զգալի ազդեցություն չի նախատեսվում` հաշվի առնելով հետեւյալ հանգամանքները.

1. Կարգավորման ենթակա հարաբերությունները հետեւանքներ չեն առաջացնում տնտեսական աճի եւ ներդրումների ներգրավման վրա:

2. «Գործարարությամբ զբաղվելը» համաթվի բաղադրիչները չեն ներառում կարգավորման ենթակա հայցագրերի ընթացակարգերը:

3. ՓՄՁ զարգացման ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած ցուցանիշների ցանկը չի ներառում խնդրո առարկա փաստաթղթերի հետ կապված ցուցանիշները:

Հաշվի առնելով վերոնշյալը` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ

Oրենքների նախագծերի փաթեթն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետի ենթակետերով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
 
 

Եզրակացություն

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագիծ)  սոցիալական   պաշտպանության ոլորտում   կարգավորման ազդեցության

Oրենքների նախագծերի փաթեթի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի <Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին> N 18-Ն որոշման համաձայն:

Սոցիալական պաշտպանության ոլորտում Նախագիծն ունի չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ  ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքների   նախագծերի  փաթեթի  բնապահպանության բնագավառում  կարգավորման

Oրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտներից բուuական աշխարհի վրա  կարող են առաջանալ բացասական հետեւանքներ.

1) Հոդված 14-ի 7-րդ մասով նախատասեսված  բնական կամ ինդուցիացված մուտանտների կամ ինքնակլոնային  տարբերակով, ընտրությամբ, կամ նախնական սորտի բույսերի ընտրությամբ, հետադարձ տրամախաչման կամ գենային ինժեներիայի վերափոխման մեթոդով բույսերի նոր սորտերի ստացման եւ փորձարկման ընթացքում, վայրի ֆլորայի համապատասխան տեսակների հետ դրանց տրամախաչվելու դեպքում (բնական ճանապարհով), կենսաբազմազանության բնական գենոֆոնդը կարող է փոփոխության ենթարկվել, որի հետեւանքով որոշակիորեն կխախտվեն բնական բուսական համակեցությունների կազմը եւ հավասարակշռությունը:

2) Oրենքների նախագծերի փաթեթի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3)  Oրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության ոլորտին առնչվում է, սակայն ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին, պահանջներին չի հակասում: Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող  հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունն առկա է, սակայն չի ներկայացվում համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով:

4)  Oրենքների նախագծերի փաթեթի կիրարկման արդյունքում կանխատեսվող հետեւանքների գնահատման ժամանակացույցը`

ա.նախնական գնահատում` օրենքնների ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երկրորդ տարի,

բ. վերջնական գնահատում` օրենքների ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող երրրորդ տարի:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

Oրենքների նախագծերի փաթեթի ընդունումը առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:  


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում։ 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ