Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-056-07.07.2017-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ` Օրենք 33-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունը «անձին» բառից հետո լրացնել «, բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման` զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամ ճանաչված անձին» բառերով,

2) 9-րդ մասից հանել «կենսաթոշակ նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,» բառերը,

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 13-րդ մասը «հաստատությունում» բառից հետո լրացնել «կամ սովորում է ռազմական ուսումնական հաստատությունում, կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող անձը բուժման նպատակով գտնվում է օտարերկրյա պետությունում եւ նրա հաշմանդամության պատճառական կապը Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքն է կամ խեղումը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարնել «լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասում «Ուսումնական» բառը փոխարինել «Բուժման նպատակով օտարերկրյա պետությունում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման` զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ, քրեակատարողական հիմնարկում գտնվող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի` կենսաթոշակ, ուսումնական» բառերով:

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«6. Թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ  թաղման նպաստ վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է լիազոր մարմինը:»:

Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «լիազոր մարմինը» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: