ՀՈԴՎԱԾ 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում «դատախազության» բառերից հետո լրացնել « ,նախաքննության մարմինների» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
( 1.) ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2014 թվականիմայիսի 19-ին: Քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) պետական համակարգի նոր մարմին է, որի ստեղծումը նորություն էր Հայաստանի Հանրապետության պետաիրավական համակարգում: Կոմիտեի ձեւավորման եւ գործունեության կարճ ժամանակահատվածում պարզվեց, որ Օրենքում եւ հարակից օրենքներում առկա են մի շարք բացթողումներ, հակասություններ, որոնք էապես ազդում են Կոմիտեի գործունեության արդյունավետության, տվյալ մարմնում ծագող վարչաիրավական եւ աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:
Նշված Օրենքի Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ պահին առկա ստորեւ նշված խնդիրների լուծմամբ:
1. Կոմիտեի գործունեության իրավական հիմքերի հստակեցում:
Օրենքում տրված չեն Կոմիտեի գործունեության իրավական հիմքերը: Կոմիտեի գործունեության իրավական հիմքերի հստակեցման, հետագայում ծագող օրենսդրական հակասությունների լուծման նպատակով Նախագծում առաջարկվում է Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 հոդվածով՝ Կոմիտեի մասին իրավական ակտերը:
2. Օրենքի հիմնական հասկացության հստակեցում:
Գործող կարգավորման 2-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է այն անձանց ցանկը, ովքեր համարվում քննչական կոմիտեի ծառայողներին:
Օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը, ինչպես նաեւ քննչական կոմիտեի դեպարտամենտի կառուցվածքը, անվանացանկն ու հաստիքացուցակը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համաձայն՝ 2014 թվականի սեպտեմբերի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 919-Ա «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին» որոշման, Կոմիտեի կառուցվածքում «բաժանմունք», համապատասխանաբար նաեւ անվանացանկում եւ հաստիքացուցակում «բաժանմունքի պետ» եզրույթ սահմանված չէ:
Հիմք ընդունելով վերոնշյալն՝ անհրաժեշտություն է առաջացել Օրենքի 2-րդ հոդվածում թվարկված քննչական կոմիտեի ծառայողներիցանկից հանել «բաժանմունքի պետեր»-ի պաշտոնը: Միաժամանակ հիմք ընդունելով վերոշարադրյալն՝ անհրաժեշտություն է առաջանում հանելու նաեւՕրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված «բաժանմունք» տերմինը:
2.1 Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որը սահմանում է նորմ առ այն, որ Կոմիտեի ծառայող է հանդիսանում միայն Կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձը, հակասության մեջ է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հետ, որը սահմանում է, թե ովքեր են համարվում հանրային ծառայողներ: Եվ այսպես, հանրային ծառայող է համարվում` պետական եւ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որեւէ պաշտոն (բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոնի) զբաղեցնող կամ օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հանրային ծառայության համապատասխան կադրերի ռեզերվում գտնվող անձը:
Ուստի, առկա անորոշությունը եւ օրենքի բացը կարգավորելու նպատակով առաջարկվում է գործող Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում, որը սահմանում է թե ովքեր են համարվում Կոմիտեում ծառայողներ, կատարել լրացում՝ սահմանելով, որ օրենքով սահմանված կարգով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները եւս համարվում են Կոմիտեում ծառայողներ:
Նման իրավակարգավորումներ առկա են նաեւ այլ կառույցների օրենսդրություններում եւս: Օրինակ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ ոստիկանության ծառայող է համարվում ՀՀ այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում (...) կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում (3-րդ հոդ. 1 մաս) :
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքը եւս սահմանում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայող է համարվում ՀՀ այն քաղաքացին, ով տվել է ազգային անվտանգության մարմինների ծառայողի երդում եւ (...) կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի տրամադրության տակ (2-րդ հոդ. 1-ին մաս):
3. Կառուցվածքի հստակեցում եւ առկա հակասությունների լուծում:
3.1 Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի համակարգը, սակայն գործող կարգավորմամբ որոշակի անհստակություն է առկա զինվորական քննչական գլխավոր վարչության կարգավիճակի հետ կապված: Օրենքով այն մի դեպքում դիտվում է Կոմիտեի մարմին, եւ միաժամանակ ստարաբաժանում, ինչն առաջացնում է անհստակություններ: Կենտրոնական մարմնի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունն իր համակարգում չունի ենթաստորաբաժանումներ, այն պարագայում, երբ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը նախաքննությունն իրականացնում է մասնագիտացված սկզբունքով, որի պայմաններում հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում պետք է առկա լինեն մասնագիտացված ենթաստորաբաժանումներ, օրինակ՝ մարդու դեմ ուղղված հանցագործության քննության վարչություն եւ այլն:
Ասվածը վերաբերում է նաեւ Երեւան քաղաքի քննչական վարչությանը, որը իր կազմում ունի միայն տարածքային ստորաբաժանումներ, իսկ բուն վարչության կազմում մասնագիտացված ստորաբաժանումների հնարավորությունը բացակայում է: Մինչդեռ Երեւան քաղաքի վարչությունում իրականացվում է ծանր հանցագործությունների գործերի քննություն, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հետ կապված հանցագործությունների քննություն եւ այլն:
Նախագծով առաջարկվում է խմբագրել եւ հստակեցնել Կոմիտեի համակարգը, մասնավորապես՝ «քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են` կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, կենտրոնական մարմնի վարչությունները: Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են՝ զինվորական քննչական գլխավոր վարչության վարչությունները, կայազորային քննչական բաժինները: Երեւան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երեւան քաղաքի քննչական վարչության բաժինները եւ վարչական շրջանների քննչական բաժինները: Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են` մարզային քննչական վարչության տարածքային բաժինները»: Բացի այդ, բաց է մնում Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունների ենթաստորաբաժանումները, որոնք Նախագծով առաջարկվում է ավելացնել, այն է՝ «գլխավոր վարչությունների վարչությունները, որպես կառուցվածքային ենթաստորաբաժանումներ»:
3.2 Հոդված 11-ի 3-րդ մասում, որպես Կոմիտեի նախագահի տեղակալ նշված է միայն զինվորական քննչական գլխավոր վարչության պետը, այն դեպքում, երբ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետը նույնպես ի պաշտոնե հանդիսանում է Կոմիտեի նախագահի տեղակալ:
Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության2014 թվականիսեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին» N 919-Ա որոշման համաձայն հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետը նույնպես ի պաշտոնե հանդիսանում է Կոմիտեի նախագահի տեղակալ:
Հետեւաբար, Նախագծով առաջարկվում է որպես Կոմիտեի նախագահի տեղակալ ավելացնել նաեւ հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության պետին:
4. Կոմիտեի նախագահի լիազորությունների հստակեցում:
4.1 Քննչական կոմիտեի եւ քննչական կոմիտեի դեպարտամենտի կանոնադրությունների հստակեցում: «Պետական կառավարչական հիմնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության անունից հիմնարկի հիմնադիր (այսուհետ` հիմնադիր) հանդես են գալիս համապատասխանաբար` քննչական կոմիտեի դեպարտամենտ հիմնարկինը` Կոմիտեի նախագահը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ: Նշված նորմից բխում է, որ դեպարտամենտի կանոնադրությունը, որպես հիմնադիր, հաստատում է Կոմիտեի նախագահը:Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի դեպարտամենտը գործում է սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա։ Նշված նորմերի միջեւ առկա է հակասություն, քանի որ «Պետական կառավարչական հիմնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դեպարտամենտի կանոնադրությունը հաստատում է հիմնադիրը, տվյալ դեպքում Կոմիտեի նախագահը, իսկ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով դեպարտամենտի կանոնադրությունը հաստատելու լիազորությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Ուստի,հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել շտկել այս երկու օրենքների միջեւ եղած հակասությունը:
4.2 Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանցպարգեւատրումը: Կոմիտեի գործունեության ընթացքում քաղաքացիները, պետական այլ մարմինների ծառայողները աջակցում են քննիչին վերջինիս լիազորությունների արդյունավետ իրականացմանը, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում պարգեւատրել նաեւ տվյալ անձանց:Նմանատիպ իրավակարգավորում առկա է օրինակ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» (հոդված 59) եւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» (հոդված 54) Հայաստանի Հանրապետության օրենքներում:
5. Կոմիտեի նախագահի տեղակալի այլ լիազորությունները սահմանելու անհրաժեշտությունը:
Նման լրացումը պայմանավորված է նրանով, որ չնայած Օրենքի 13-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի նախագահի տեղակալի լիազորությունները՝ սակայն այն սահմանված է սպառիչ ցանկով: Այստեղ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրինակ՝ Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ հանրային ծառայողի կողմից քննչական կոմիտեի ծառայողի լիազորություններից բխող պահանջները չկատարվելու դեպքում քննչական կոմիտեի նախագահը կամ նրա տեղակալը տվյալ ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է նման լիազորություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին: Կամ Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ որակավորման հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի տեղակալը: Մեկ այլ օրինակ՝ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ կարգապահական խախտման փաստի առթիվ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական հանձնաժողովի որոշմամբ՝ քննչական կոմիտեի նախագահի, նրա տեղակալի կամ կարգապահական հանձնաժողովի որեւէ անդամի միջնորդությամբ:
Ուստի, հաշվի առնելով Կոմիտեի նախագահի տեղակալի կողմից իրականացվող վերոնշյալ լիազորություններն, անհրաժեշտություն է առաջանում Օրենքի 13-րդ հոդվածում լրացնել նոր 5-րդ կետ՝ սահմանելով, որ Կոմիտեի նախագահի տեղակալն իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
6.Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի ղեկավարման հետ կապված հարցեր: Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի հետ կապված հարաբերությունների հստակեցում:
6.1 Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է դրա անդամների ձայների մեծամասնությամբ ընտրված անդամներից մեկը: Կարգապահական հանձնաժողովի գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առավել ընդունելի է կարգապահական հանձնաժողովի ղեկավարման պարտականությունը դնել Կոմիտեի նախագահի տեղակալի վրա, ով ի պաշտոնե հանդիսանալով Կարգապահական հանձնաժողովի նախագահը, կարող է օգտագործել իր իշխանական լիազորությունները հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերելու համար, օրինակ՝ կադրերի վարչության օպերատիվ կերպով տեղեկատվություն տրամադրելու հանձնարարություն տալը:Ելնելով վերոգրյալից` առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «կարգապահական հանձնաժողովը ղեկավարում է քննչական կոմիտեի նախագահի որոշմամբ հանձնաժողովի կազմում ընդգրկված կոմիտեի նախագահի տեղակալը»:
6.2 Բացի այդ, բաց են մնում Կոմիտեի կարգապահական հանձնաժողովի աշխատակարգի հետ կապված հասարակական հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերը: Մասնավորապես հստակ չէ, թե ով է հաստատում Կոմիտեի վերը նշված հանձնաժողովի աշխատակարգը: Նախագծով առաջարկվում է այդ լիազորությունը վերապահել կարգապահական հանձնաժողովին` լրացնելով հետեւյալ խմբագրությամբ 4.1-րդ կետ` «Կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է կարգապահական հանձնաժողովը»:
7. Կոմիտեում ծառայության պաշտոնների դասակարգման հստակեցում:
Նախատեսվող լրացումը պայմանավորված է նրանով, որ Օրենքի 16-րդ հոդվածը սահմանելիս եւ Կոմիտեում ծառայության պաշտոնները ենթախմբերի դասակարգելիս տեղի են ունեցել վրիպակներ, որոնց արդյունքում, որոշ պաշտոններ բաց են թողնվել: Նախագծով առաջարկվում է բաց թողնված պաշտոնները լրացնել՝ մասնավորապես, 4-րդ մասի 3-րդ ենթախմբում հատկապեսկարեւորգործերիքննությանգլխավոր վարչության պետի տեղակալիպաշտոնը, 5-րդ մասի 1-ին ենթախմբում` Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի, նույն մասի 2-րդ ենթախմբում` քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության պետի տեղակալի, Կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնները, նույն մասի 3-րդ ենթախմբում` Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի պետի տեղակալի, քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչի, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի պաշտոնները, 6-րդ մասի 1-ին ենթախմբում` Երեւան քաղաքի քննչական վարչության բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչի, զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության ավագ քննիչի պաշտոնները, իսկ նույն մասի 2-րդ ենթախմբում` զինվորական քննչական գլխավոր վարչության վարչության քննիչի, զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչի, Երեւան քաղաքի վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարեւոր գործերով քննիչի պաշտոնները:
Նախագծով նախատեսվող պաշտոնների լրացումները, որեւէ կերպ չեն ազդելու առկա հաստիքների քանակի վրա, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության2014 թվականիսեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին» N 919-Ա որոշմամբ այն արդեն իսկ կարգավորված է: Այս լրացումը կարող է առաջացնել միայն պաշտոնների անվանացանկի փոփոխություն:
8. Կոմիտեի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջների հստակեցում:
Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, թե ովքեր կարող են անցնել Կոմիտեում ծառայության, որտեղ նշված է միայն ներպետական ուսումնական հաստատություններում կրթություն ստացած, բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սակայն անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հնարավոր են դեպքեր, երբ անձն իր կրթությունը ստացել կամ ստանում է օտարերկրյա ուսումնական հաստատությունում եւ որի կողմից տրված դիպլոմի համարժեքությունը եւ ճանաչումը օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում:
Որպես քննչական կոմիտեում ծառայության անցնելու պարտադիր պահանջ նախատեսվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելը, քանի որ Կոմիտեում ծառայության անցնելու համար այդ ցուցակում ընդգրկված լինելը հանդիսանում է պարտադիր պայման Օրենքի 18-րդ հոդվածով, սակայն Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սպառիչ թվարկված են Կոմիտեում ծառայության անցնելու պարտադիր պահանջները, այդ հանգամանքը ներառված չէր: Այս փոփոխությամբ ապահովվում է Օրենքի 17-րդ եւ 18-րդ հոդվածների համահունչ լինելը եւ լրացվում է օրենսդրական բացը:
9. Կոմիտեի ծառայողների թեկնածուների ցուցակում ընդգրկելու ընթացակարգի հստակեցում:
Օրենքի 18-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ նախադասությունը սահմանում է նորմեր այն մասին, որորակավորման քննություն չհանձնած անձը հանվում է քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակից՝ որակավորման հանձնաժողովի որոշմամբ: Իսկ նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է՝ ուսումնառության դասընթացներից եւ որակավորման քննություն հանձնելուց անձի ազատված լինելու դեպքերը: Նախագծով առաջարկվում է «Որակավորման քննություն չհանձնած» բառերը փոխարինել «Ուսումնառությունը չանցած» բառերով, իսկ «ուսումնառության դասընթացներից եւ որակավորման քննություն հանձնելուց» բառերը փոխարինել «ուսումնառությունից» բառով:
Հարկ է նշել նաեւ այն, որ հիշյալ փոփոխությունն անհրաժեշտ է, որպեսզի հակասություններ չառաջանան նաեւ «Արդարադատության ակադեմիայի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթների միջեւ:
10. Քննչական կոմիտեում պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու հետ կապված իրավահարաբերություններ:
Տե՝ս Հիմնավորման 4-րդ կետը:
11. Կոմիտեի ծառայողի լիազորությունների դադարեցման հիմքերի եւ առկա հակասությունների լուծման ընթացակարգի հստակեցում:
Գործող Օրենքով սահմանվում է Կոմիտեի ծառայողի լիազորություններիդադարումը այն դեպքում, երբ Օրենքի 20-րդ հոդվածը վերնագրված է հետեւյալ ձեւով՝ Կոմիտեում պաշտոնի նշանակելը եւ պաշտոնից ազատելը, որում հղում է կատարվում Օրենքի 22-րդ հոդվածում նշված հիմքերին, որոնց դեպքում Կոմիտեում ծառայողները ազատվում են զբաղեցրած պաշտոնից, իսկ «Իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավական ակտի հոդվածի վերնագիրը պետք է համապատասխանի հոդվածի բովանդակությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծում կատարել համապատասխան փոփոխություն՝ (Օրենքի հոդված 22, 23, 31-րդ եւ 32) «ծառայողիլիազորություններիդադարումը» բառերը փոխարինելով «ծառայողին պաշտոնից ազատելը» բառերով, քանի որ ըստ էության Կոմիտեի ծառայողների լիազորությունները դադարում են միայն հատուկ դեպքերում, իսկ նշված հոդվածը վերաբերվում է պաշտոնից ազատման դեպքերին եւ հիմքերին:
12. Կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում թողնելու ընթացակարգը սահմանող իրավական նորմի նախատեսման հստակեցում:
Հարկ է նշել նաեւ, որ գործող Օրենքում կադրերի ռեզերվին վերաբերող դրույթ դեռեւս սահմանված չէ, որը սահմանափակում է աշխատակցի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված իրավունքները:
Նման օրինակ՝ ռեզերվին վերաբերող նորմեր ամրագրված են մի շարք օրենքներում:
Օրինակ՝ «Հայաստանի Հանրապետության դատախազության մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, դատախազության հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում դատախազներն ընդգրկվում են դատախազության ռեզերվում: Ռեզերվում ընդգրկվելու պահից 3 ամսվա ընթացքում նրանց աշխատավարձը պահպանվում է:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների կադրերի ռեզերվը, որի 3-րդ մասի համաձայն՝ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 4 ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը:
«Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ օրինակ՝ կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ կամ որակավորման արդյունքներով կամ իր պարտականությունների կատարման մեջ թերանալու դեպքում զինվորական պաշտոնից ազատվելիս՝ 2 ամսից ոչ ավելի, կամ մեկ այլ օրինակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից այլ զորքեր տեղափոխվելիս (եւ ընդհակառակը)՝ 3 ամսից ոչ ավելի:
Հաշվի առնելով նշված օրենսդրական բացը լրացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Oրենքում կատարել համապատասխան լրացում՝ սահմանելով կադրերի ռեզերվին վերաբերող դրույթ:
13. Կոմիտեի ծառայողների նկատմամբ կիրառվող «լիազորությունների դադարեցում» ծառայության կոչումից զրկելու տեսակի անվանման փոփոխություն:
Տե՝ս Հիմնավորման 11-րդ կետը:
14. Քննչական կոմիտեի ծառայողների պաշտոններին համապատասխանող կոչումների հստակեցում:
Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի ծառայողների պաշտոնների կոչումները, որի վերաբերյալ Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ որոշ խումբ պաշտոնի համար բարձրացնելով մեկական աստիճանով: Բանն այն է, որ Օրենքի համաձայն,Կոմիտեումծառայության կարող է անցնել (...) Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը անցել է պարտադիր զինվորական ծառայություն կամ պահեստազորի սպա է: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրն ավարտած ունկնդրին միջին խմբի պաշտոնին շանակելուց շնորհվում է «ոստիկանության լեյտենանտի» կոչում:
Փաստացի Կոմիտեում ծառայության անցնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հիմնականում արդեն իսկ կրելու են «լեյտենանտ» սկզբնական սպայական զինվորական կոչում եւ 15.12.2011թ. Հայաստանի Հանրապետության կառավարության N 1797-Ն որոշման համաձայն «լեյտենանտ» զինվորական կոչումը համապատասխանեցվելու է «արդարադատության լեյտենանտ» կոչմանը: Այսինքն, Օրենքով սահմանված կրտսեր պաշտոնի երկրորդ եւ երրորդ ենթախմբերի «քննիչի» պաշտոնին նախատեսված «արդարադատության լեյտենանտ» կոչումը հիմնական դեպքերում չի շնորհվելու՝ այլ համապատասխանեցվելու է «արդարադատության լեյտենանտ» կոչմանը, իսկ սահմանված երկու տարի ժամկետը իմաստազրկվում է պաշտոնով նախատեսված չլինելու պատճառով, հետեւաբար կրտսեր պաշտոնի երկրորդ եւ երրորդ ենթախմբերի քննիչներին «արդարադատության ավագ լեյտենանտ» կոչում կարող է շնորհվել միայն խրախուսման կարգով, ինչն էլ Օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն,Կոմիտեի ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ամբողջ ընթացքում՝ մեկ անգամ:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային բաժնի պետի կոչումը ոստիկանության գնդապետ է, իսկ նույն տարածքի քննչական բաժնի պետի կոչումը արդարադատության մայոր է: Նշված պաշտոնների համար նախատեսված կոչումների համաչափությունն ապահովելու նպատակով նախատեսվում է փոխգնդապետի կոչում: Մարզային վարչության ավագ քննիչի կամ Երեւան քաղաքի վարչական շրջանի բաժնի ավագ քննիչի համար նախատեսվում է արդարադատության կապիտանի կոչում, այն դեպքում երբ ոստիկանության տեսուչի (առանց ավագի) կոչումի վերին սահմանը ոստիկանության կապիտանն է, իսկ ավագ տեսուչինը՝ոստիկանության մայորը:
15. Կոմիտեի ծառայողի պարտականությունների հստակեցում:
Օրենքը չի կարգավորում նաեւ Կոմիտեի ծառայողների կողմից հերթապահություն իրականացնելու պարտականություն:
Հաշվի առնելով նշված օրենսդրական բացերը լրացնելու անհրաժեշտությունը՝ առաջարկվում է Oրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում կատարել համապատասխան լրացումներ:
16. Քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրումը:
Կոմիտեի գործունեության ընթացքում քաղաքացիները, պետական այլ մարմինների ծառայողները աջակցում են քննիչին վերջինիս լիազորությունների արդյունավետ իրականացմանը, որի պայմաններում անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Կոմիտեի նախագահը՝ Կոմիտեի գործունեությանն օժանդակող անձանց պարգեւատրի՝ շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ:
Տե՝ս Հիմնավորման 4-րդ կետի 4.2-րդ ենթակետը:
17. Կոմիտեի ծառայողների նկատմամբ կիրառվող «լիազորությունների դադարեցում» տույժի տեսակի անվանման փոփոխություն:
Տե՝ս Հիմնավորման 13-րդ կետը:
18. Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունները կասեցնելը:
Տե՝ս Հիմնավորման13-րդ կետը:
19. Քննչական կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքում «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժ կիրառելը:
Տե՝ս Հիմնավորման13-րդ կետը:
20. Կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու հիմքերի հստակեցում:
Օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելու իրավական հիմքերը, որոնք լրացման կարիք ունեն:Նախագծով նախատեսվում է Կոմիտեի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրել նաեւ հաստիքները կրճատվելիս: Այս լրացումը նպատակ է հետապնդում հետագայում ստեղծված իրավիճակում Կոմիտեի ծառայողին հնարավորություն տալու ոչ թե կորցնելու զբաղեցրած պաշտոնը, այլ տեղափոխվելու ավելի ցածր պաշտոնի:
21. Կոմիտեի ծառայողի կրթական ծրագրերին մասնակցության ապահովման վերաբերյալ դրույթների հստակեցում:
Օրենքում բացակայում են Կոմիտեի ծառայողի՝ կրթական ծրագրերին մասնակցությունն ապահովող դրույթները, մինչդեռ Կոմիտեի ծառայողին աշխատանքային արդյունավետ գործունեություն ապահովելու համար անհրաժեշտ է մասնակցել ոչ միայն պարտադիր վերապատրաստմանը, այլեւ՝ տարբեր կրթական ծրագրերի: Նման լրացումն կապահովի Կոմիտեի ծառայողին մասնագիտական գիտելիքներ եւ ունակություններ բարձրացմանը:
Նշված հարաբերությունները օրենքով կարգավորելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախատեսվում է կրթական ծրագրերին կոմիտեի ծառայողի մասնակցության դեպքում նրա բացակայությունը համարել հարգելի եւ պահպանել դրամական բավարարումը:
22. Կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելու վերաբերյալ դրույթների հստակեցում:
Oրենքի 42-րդ հոդվածը սահմանում է Կոմիտեի ծառայողին բնակելի տարածությամբ ապահովելը, որում փոփոխության եւ լրացման համար հիմք են հանդիսացել պրակտիկայում հանդիպող այն դեպքերը, երբ Կոմիտեի ծառայողը ոչ միայն ծառայության է գործուղվում այլ վայր, այլեւծառայության է նշանակվում այլվայրում, որի ժամանակ խնդիր է առաջանում նրան բնակարանով ապահովելու, իսկ բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու իրավահարաբերությունները կարգավորելիս: Օրինակ՝ Երեւան քաղաքում հաշվառված եւ բնակվող անձը ծառայության է նշանակվում Սյունիքի մարզում, որի դեպքում ծառայողին պետք է ապահովել բնակելի տարածությամբ:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Տվյալ բնագավառում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի օրենսդրական հիմքերի հստակեցում:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
ՀՀ քննչական կոմիտե:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել մի շարք հարաբերությունների իրավական կարգավորումը, վերացնել առկա հակասությունները եւ օրենսդրական բացերը:
( 2.) ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը սահմանելիս եւ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ծառայության պաշտոնները ենթախմբերի դասակարգելիս տեղի են ունեցել տեխնիկական վրիպակներ, որոնց արդյունքում, որոշ պաշտոններ բաց են թողնվել եւ ձեւակերպվել են ոչ ամբողջական: Նախագծով առաջարկվում է լրացնել քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների ենթախմբերում բաց թողնված եւ ոչ ամբողջական ձեւակերպված պաշտոնների անվանումները:
Ուստի, հիմք ընդունլով վերոգրյալը եւ ղեկավարվելով Օրենքի պահանջներով՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել վերոնշյալ լրացումը, ինչը բխում է նաեւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տրամաբանությունից, որով նույնպես նախատեսվում է նույնանման լրացում կատարել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածում:
Նախագծով նախատեսվող պաշտոնների եւ պաշտոնների անվանումների լրացումները, որեւէ կերպ չեն ազդելու առկա հաստիքների քանակի վրա, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու մասին» N 919-Ա որոշմամբ այն արդեն իսկ կարգավորված է եւ այս լրացումը զուտ պաշտոնների հստակեցման եւ դասակարգման նպատակ է հետապնդում: Այս լրացումը կարող է առաջացնել միայն պաշտոնների անվանացանկի փոփոխություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայության պաշտոնների ենթախմբերում բաց թողնված եւ ոչ ամբողջական ձեւակերպված պաշտոնների անվանումները:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
ՀՀ քննչական կոմիտե:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ծառայողների պաշտոնների ենթախմբերում բաց թողնված եւ ոչ ամբողջական ձեւակերպված պաշտոնների անվանումները:
(3.) ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2014 թվականի մայիսի 19-ին: Օրենքում լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում (այսուհետ՝ Դեպարտամենտ) բնականոն աշխատանքը կազմակերպելու եւ Դեպարտամենտում ծառայողների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
1) «Պետական կառավարչական հիմնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության անունից հիմնարկի հիմնադիր (այսուհետ` Հիմնադիր) հանդես են գալիս համապատասխանաբար` քննչական կոմիտեի դեպարտամենտ հիմնարկինը` Քննչական կոմիտեի նախագահը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հիմնարկի կանոնադրությունը հաստատում է Հիմնադիրը, եթե օրենքով կամ Հանրապետության Նախագահի հրամանագրերով այլ բան նախատեսված չէ: Նշված նորմից բխում է, որ դեպարտամենտի կանոնադրությունը, որպես Հիմնադիր, հաստատում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահը: Մինչդեռ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քննչական կոմիտեի դեպարտամենտը գործում է սույն օրենքի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության հիման վրա։ Նշված նորմերի միջեւ առկա է հակասություն, քանի որ «Պետական կառավարչական հիմնարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դեպարտամենտի կանոնադրությունը հաստատում է Հիմնադիրը, տվյալ դեպքում Կոմիտեի նախագահը, իսկ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով դեպարտամենտի կանոնադրությունը հաստատելու լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարությանը:
Ուստի եւ հիմք ընդունելով վերոնշյալը եւ ղեկավարվելով Օրենքի պահանջներով՝ անհրաժեշտություն է առաջացել շտկել այս երկու օրենքների միջեւ եղած հակասությունը:
2) Գործող կարգավորմամբ, Օրենքի 13-րդ հոդվածը վերնագրված է հետեւյալ ձեւով՝ պետական ծառայության պաշտոնների անվանացանկը, քննչական կոմիտեի դեպարտամենտի հաստիքացուցակը, որը սահմանում է, որ պետական ծառայության պաշտոնների անվանացանկը՝ Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Դեպարտամենտի կառուցվածքն ու հաստիքացուցակը՝ Կոմիտեի նախագահի ներկայացմամբ, եւս հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ իրավական ակտի հոդվածի վերնագիրը պետք է համապատասխանի հոդվածի բովանդակությանը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է Նախագծում կատարել համապատասխան փոփոխություն՝ Օրենքի 13-րդ հոդվածի վերնագրում «հաստիքացուցակը» բառից հետո լրացնել «եւ կառուցվածքը » բառերը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է, որպեսզի Դեպարտամենտի կանոնադրությունը հաստատվի Կոմիտեի նախագահի կողմից:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
ՀՀ քննչական կոմիտե:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Դեպարտամենտի գործունեության կազմակերպման ճկունությունը:
(4.) ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու, որտեղ, սակայն նախաքննություն իրականացնող մարմինների՝ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչները բացակայում են:
2014 թվականի մայիսի 19-ին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ իրավական ակտերում, որպեսզի կարգավորվի Օրենքից բխող այլ իրավահարաբերություններ:
Հաշվի առնելով վերագրյալը՝ սույն Նախագծով նախատեսվել է համապատասխան լրացում՝ նախաքննություն իրականացնող մարմինների՝ քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչներին նախատեսելով այն անձանց ցանկում, որոնց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու իրավասություն չունեն:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով նախատեսվում է լրացում կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում՝ նախաքննության մարմիններին ներառելով այն անձանց շրջանակներում, որոնց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները իրավունք չունեն ներգրավելու օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.
ՀՀ քննչական կոմիտե:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ի թիվս մի շարք մարմինների, որոնց օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն ներգրավելու օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ կընդգրկվեն նաեւ նախաքննություն իրականացնող մարմինները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱ-ԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱ-ԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱ-ԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱ-ԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» եւ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱ-ԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հա-յաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀայաստանիՀանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետա-կան ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱ-ԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀայաստանիՀանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ' նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը'
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱ-ԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀայաստանիՀանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱ-ԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) նախատեսվում է հստակեցնել քննչական կոմիտեի գործունեության օրենսդրական հիմքերը կապված՝ քննչական կոմիտեի կաոուցվածքի հստակեցման, կոմիտեի նախագահի լիազորությունների, կոմիտեի ծառայողների պաշտոնների դասակարգման, պաշտոնի նշանակելու եւ պաշտոնից ազատելու, պարտականությունների եւ պատասխանատվության հետ:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱ-ԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ' ՓՈՔՐ Ա ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտա-մենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ)՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծը վերաբերում է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության օրենսդրական հիմքերի ամրագրմանը, մասնավորապես' տարանջատվում են կոմիտեի եւ դեպարտամենտի կառուցվածը, անվանացանկը եւ հաստիքացուցակը հաստատելու ոլորտում ՀՀ կառավարության եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի լիազորությունները:
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) ընդունումը ՀՀ պետական բյուջեի ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնի:
Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում կառաջացնի լրացուցիչ ծախսեր, որոնց չափը հնարավոր չէ գնահատել համապատասխան տվյալների բացակայության պատճառով: Մասնավորապես.
. 12-րդ հոդված - ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կադրերի ռեզերվում գտնվելու դեպքերը եւ դրանց առանձին դեպքերում դրամական բավարարում վճարելը,
. 15-րդ հոդվածի 2-րդ մաս - ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով հերթապահություն իրականացնելը,
. 16-րդ հոդված - ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգեւատրվել քննչական կոմիտեի նախագահի կողմից շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ:
Միաժամանակ, Նախագծերի ընդունումը կհանգեցնի պետական բյուջեի եկամուտների փոփոխության: Մասնավորապես.
. ՀՀ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են նաեւ ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը,
. ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին 2 ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված դրամական բավարարում, իսկ վերջին 2 ամիսների համար՝ միայն ունեցած կոչման համար նախատեսված դրամական բավարարում,
. ՀՀ քննչական կոմիտեի ծառայողը պարտավոր է քննչական կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով իրականացնել հերթապահություն,
. ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանն օժանդակող անձինք կարող են պարգեւատրվել քննչական կոմիտեի նախագահի կողմից շնորհակալագրով, հուշանվերով, դրամական պարգեւատրմամբ:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ եւ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում: