Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1) Աշխատակազմում պետական ծառայություն (այսուհետ` պետական ծառայություն)՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ մասնագիտական գործունեություն, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի (այսուհետ` Ազգային ժողով) եւ նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը.»:
2) 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«7) պետական ծառայողի ատեստավորում՝ զբաղեցրած պաշտոնին պետական ծառայողի մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշմանն ուղղված գործընթաց (միջոցառում).».
3) 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«8) պետական ծառայողի վերապատրաստում՝ պետական ծառայողի աշխատանքային պարտականությունների կատարման արդյունավետության բարձրացման նպատակով մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների կատարելագործմանն ուղղված գործընթաց (միջոցառում).»:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝
«2. Սույն օրենքը չի տարածվում Աշխատակազմում քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաեւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) « 2015» թիվը փոխարինել «2020» թվով:
2) 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի «պետական կառավարման ոլորտի» բառերը փոխարինել «հանրային ծառայության» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը «կրտսեր» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի եւ աուդիտորների» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: