Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0623-11.07.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասը «հասցեով» բառից հետո լրացնել «իսկ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն նույնականացման քարտ ունեցող պատասխանողի դեպքում՝ նաեւ նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ծանուցումների ոլորտում առկա խնդիրների կանոնակարգման եւ էլեկտրոնային ծանուցումների արդիականացման անհրաժեշտությամբ: Մասնավորապես, դեռեւս 2012 թվականից ներդրվել են էլեկտրոնային եղանակով անհատական ծանուցման մեխանիզմները, սակայն դեռեւս որպես ծանուցման հիմնական միջոց ծառայում է փոստը, որը եւ՛ ավելի ժամանակատար է, եւ՛ ծախսատար: Քաղաքացիներին անհատականացման քարտերի տրամադրման հետ մեկտեղ անվճար տրվում է նաեւ պաշտոնական էլեկտրոնային փոստ: Ուստի, ինտերնետի հասանելիության պայմաններում անձը կարող է տեղեկացված լինել իրեն հասցեագրված ծանուցումների մասին՝ անկախ իր գտնվելու վայրից, հաշվառման կամ բնակության վայրի փոփոխությունից կամ արտասահմանում գտնվելու հանգամանքից: Բացի այդ, պաշտոնական էլեկտրոնային փոստի ինտերնետային www.e-citizen.am կայքի միջոցով անձը հնարավորություն ունի վերահասցեագրել իր պաշտոնական էլեկտրոնային փոստին եկած ծանուցումները իրեն հարմար (առավել հաճախ օգտագործվող) էլեկտրոնային փոստի հասցեին, կամ, նույնիսկ՝ իր բջջային հեռախոսին՝ անվճար ստանալով կարճ (sms) հաղորդագրություն՝ իրեն հասցեագրված ծանուցումների մասին: Սակայն, քանի որ օրենսդրորեն առաջնահերթություն չի տրված էլեկտրոնային ծանուցումներին, ապա ծանուցող մարմինը հիմնականում կիրառում է փոստով ծանուցման միջոցը, որը շատ հաճախ արդյունավետ չէ ոչ միայն իր ծախսատար կամ ժամանակատար լինելու պատճառով, այլ հաճախ խնդիրներ են առաջանում անձի բնակության վայրի փոփոխման դեպքում: Ուստի  անհրաժեշտություն է առաջացել ծանուցումների համակարգին տալ հստակ իրավական լուծումներ՝ որպես առաջնահերթություն սահմանելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծանուցումները:

Նախագծերի փաթեթով նախ անդրադարձ է կատարվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով վարչական ակտերի վերաբերյալ ծանուցումների համակարգին: Մասնավորապես, ներկայումս Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության  օրենսգրքի 283-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննությունն ավարտվելուն պես վարչական իրավախախտման գործի վերաբերյալ հայտարարվում է որոշում եւ սահմանվում  վարչական որոշումը կայացրած մարմնի կողմից որոշման պատճեն հանձնելու ընթացակարգերը: Գործող կարգի համաձայն՝ այն կարող է հանձնվել պատվիրված փոստով, առձեռն հանձնելու միջոցով կամ հասցեատիրոջ գրավոր դիմումի հիման վրա էլեկտրոնային փոստով, կամ՝ հեռահաղորդակցության (այդ թվում` բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու) միջոցով: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով հստակ սահմանվում է ծանուցումների կիրառման մեթոդների ընտրության առաջնահերթություն: Մասնավորապես՝ որպես ծանուցման առաջնահերթ միջոց նախատեսվում է վարչական ակտի առձեռն հանձնումը հասցեատիրոջը, կամ՝ վերջինիս պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցումն ուղարկելը: Եվ միայն այն դեպքում, երբ նշված երկու միջոցների կիրառումն անհնար է (օրինակ՝ ֆիզ. անձը չունի պաշտոնական էլ. փոստ, քանի որ չի ստացել նույնականացման քարտ)՝ նոր միայն կիրառվում է փոստով ծանուցման ավանդական միջոցը: Ընդ որում, եթե անձը չունենալով պաշտոնական էլ. փոստ, տվել է իր համաձայնությունը ծանուցումներն իր մատնանշած էլ. փոստին ուղարկելու կամ իր մատնանշած բջջային հեռախոսին sms հաղորդագրություն ստանալու վերաբերյալ, ապա վարչական մարմինը կիրառում է նշված էլ. միջոցով ծանուցման եղանակը: Բացի այդ, եթե նույնիսկ անձի տված էլ. hաղորդակցության միջոցով ծանուցման ստացումը չի հավաստվում եւ անձը ծանուցվում է փոստով, ծանուցող մարմինը պարտավորվում է փոստով ծանուցման հետ մեկտեղ եւս մեկ անգամ ծանուցում ուղարկել անձի նշած հաղորդակցության միջոցով՝ առավել նվազեցնելով անձի չծանուցված լինելու հնարավորությունը: Արդյունքում, ծանուցման հիմնական միջոցը դառնում է պաշտոնական էլեկտրոնային փոստը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից հետո դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը, իսկ նույն հոդվածի 7-րդ հոդվածի համաձայն 2015 թվականի հունվարի 1-ից սկսած՝ չակտիվացված էլեկտրոնային փոստերն ակտիվանում են ինքնաբերաբար, իսկ 2015 թվականի հունվարի 15-ից հետո նույնականացման քարտերի հետ մեկտեղ տրվող էլեկտրոնային փոստերն ակտիվացվում են նույնականացման քարտի տրման պահից, պարզ է դառնում, որ մոտ ապագայում ծանուցումների գերակշիռ մասը կատարվելու է էլ. փոստի միջոցով՝ նվազագույնի հասցնելով անձի ծանուցված չլինելու դեպքերը, ինչպես նաեւ նվազեցնելով ծանուցող մարմինների՝ ծանուցումների համար կատարվող ծախսերը: Միաժամանակ փոփոխություն եւ լրացում է նախատեսվում նաեւ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Նախագծով կատարվող փոփոխությամբ կողմերի համաձայնությամբ սահմանված դեպքերում անձը կարող է պատշաճ ծանուցված համարվել անգամ այն կարդալու մասին էլեկտրոնային հավաստման բացակայության պարագայում: Գործարար հարաբերություններում շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակում իրականացնել: Ուստի, եթե ծանուցվողն ունի պաշտոնական էլեկտրոնային փոստ, եւ համաձայնվում է այն օգտագործել որպես հիմնական ծանուցման միջոց, ապա ինքն է իր վրա վերցնում նշված փոստի պարբերաբար չստուգելու պատճառով չծանուցվելու ռիսկը, քանի որ ամեն դեպքում, վերջինս կհամարվի ծանուցված համապատասխան իրավական հետեւանքներով հանդերձ: Էլեկտրոնային ծանուցումն ուղարկած անձի կողմից հավաստում չստանալու կամ ծանուցվող անձի կողմից մասնակի կամ ամբողջությամբ ծանուցմամբ պահանջվող գործողությունը չկատարելու դեպքում նախագիծը պարտադրում է մինչեւ փոստով ծանուցում իրականացնելը այն եւս մեկ անգամ ուղարկելու ծանուցվող անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով՝ առաջնահերթություն տալով պաշտոնական էլեկտրոնային փոստին: Եվ դրանից հետո հավաստում չստանալու դեպքում միայն ծանուցումն ուղարկվում է փոստային կապի միջոցով: Ընդ որում՝ նախագծով հստակեցվել է, թե փոստային ծանուցումը որ հասցեով պետք է կատարվի, այն է՝ ստացող ֆիզիկական անձի դեպքում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված հասցեով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ գտնվելու վայրի փոստային հասցեով: Նախագծով նաեւ սահմանվել է, որ ինտերնետով հրապարակային ծանուցման դեպքում, հաշվի առնելով անձնական տվյալների պաշտպանության անհրաժեշտությունը, ոչ թե բացահայտվում է ծանուցման բովանդակությունը, այլ ընդամենը անձը տեղեկացվում է, որ առկա է իրեն վերաբերվող ծանուցում, որին կարող է անձը ծանոթանալ՝ մուտք գործելով իր պաշտոնական էլեկտրոնային փոստ: Բացի այդ, ի տարբերություն նախկին կարգավորման, առաջարկվում է ծանուցվող անձի կողմից մասնակի կամ ամբողջությամբ ծանուցմամբ պահանջվող գործողության կատարումը դիտել որպես պաշտոնական ծանուցում: «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածը նախատեսում է կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացվող որոշումներին ներկայացվող պահանջները: Որպես ընդհանուր պահանջ՝ հարկադիր կատարողի կողմից կայացվող բոլոր որոշումները պետք է ուղարկվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պատշաճ ծանուցմամբ` կատարողական թերթում նշված հասցեով կամ յուրաքանչյուր կողմի նշված հասցեով: Ծանուցման ինստիտուտի արդյունավետ գործունեությունը մեծ գործնական նշանակություն ունի եւ ուղղված է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված օրինականության սկզբունքի ապահովմանը, առավել եւս, երբ խոսքը վերաբերում է անձի սեփականության սահմանափակմանը (անձի գույքի վրա արգելանք դնելու որոշմանը): Նշված խնդրին կարեւորություն են տալիս նաեւ այլ երկրներում նմանատիպ հարաբերություններ կարգավորող օրենքները, ինչպիսիք են օրինակ՝ Ռուսատանի Դաշնության կատարողական վարույթի մասին օրենքը, որի 4-րդ գլուխը նվիրված է կատարողական վարույթի շրջանակում ծանուցումներին ներկայացվող պահանջներին: Խրախուսվում են ծանուցումների հատկապես այն եղանակները, որոնք առավել արդյունավետ եւ արագ են անձին տեղյակ պահում կատարվող գործողությունների մասին: Նմանատիպ կարգավորումներ են նախատեսված նաեւ Ղազախստանի Հանրապետության կատարողական օրենքի 27-րդ հոդվածով, Ուկրաինայի Հանրապետության Կատարողական վարույթի մասին օրենքի 31-րդ հոդվածով եւ Կատարողական օրենսգրքի 67-րդ հոդվածով: Նախագծով նախատեսվող լրացման պարագայում գործող օրենքը կորդեգրի այլ երկրներում արդեն իսկ գործող ՝ ծանուցումների՝ հասցեատիրոջը հասցնելն ապահովելու մոտեցումը: Այդ իսկ պատճառով, մասնավորապես, պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց կամ սահմանափակում կիրառելուց հետո անհապաղ այդ մասին ծանուցում է ուղարկվում անձի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, իսկ դրա բացակայության դեպքում՝ անձի համաձայնությամբ՝ վերջինիս մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով: Ինչ վերաբերում է «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա դրանով սահմանվում է, որ պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումը եւ կից փաստաթղթերն ուղարկվում են ոչ միայն պատասխանողի բնակության վերջին հայտնի վայրի հասցեով, այլ բնակչության պետական ռեգիստրի տվյալների համաձայն նույնականացման քարտ ունեցող պատասխանողի դեպքում՝ նաեւ նրա պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով, դրանով իսկ ապահովելով իր դեմ դատական գործընթացի վերաբերյալ անձի ծանուցված լինելը:

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի եւ առավել արդյունավետ կդարձվի էլեկտրոնային ծանուցումների համակարգը եւ դրանց կատարման ժամանակ գործողությունների հաջորդականությունը: Կնախատեսվեն նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են համաձայնությամբ նախատեսված ծանուցումներին, ծանուցման մեջ նշված գործողությամբ նախատեսված գույքային պահանջի առավել նվազ կարեւոր լինելու դեպքում՝ ծանուցման առավել պարզեցված ընթացակարգին, ինչպես նաեւ ծանուցման մեջ նշված գործողության ամբողջությամբ կամ մասնակի կատարմամբ պատշաճ ծանուցվելուն: Հրապարակային ծանուցման բովանդակության սահմանափակմամբ կապահովվի անձի անձնական տվյալների պաշտպանությունը: Գործնականում առաջնահերթություն կտրվի պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցման առավել արագ եւ մատչելի եղանակին, կապահովվի անձի՝ իր գույքն արգելանքի դրված լինելու մասին առավելագույնս արագ տեղեկացումը:
 
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 
 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
 
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է հստակեցնել էլեկտրոնային ծանուցումների համակարգը, մասնավորապես` սահմանվում է ծանուցումների կիրառման մեթոդների ընտրության առաջնահերթություն, ինչպես նաեւ ծանուցման մեջ նշված գործողությամբ նախատեսված գույքային պահանջի առավել նվազ կարեւոր լինելու դեպքում՝ ծանուցման առավել պարզեցված ընթացակարգ, առաջարկվում է ծանուցվող անձի կողմից մասնակի կամ ամբողջությամբ ծանուցմամբ պահանջվող գործողության կատարումը դիտել որպես պաշտոնական ծանուցում: Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող: Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են էլեկտրոնային ծանուցումների համակարգին վերաբերող դրույթները, ինչպես նաեւ սահմանվում են կարգավորումներ` ուղղված գործնականում էլեկտրոնային փոստով ծանուցմանը առաջնահերթություն տալու ու ծանուցման մեջ նշված գործողությամբ նախատեսված գույքային պահանջի առավել նվազ կարեւոր լինելու դեպքում՝ ծանուցման առավել պարզեցված ընթացակարգ կիրառելու վերաբերյալ: Նախագծի ընդունման ու կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

ՀՀ օրենքների վերոնշված նախագծերն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական բյուջեի մուտքերի եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ՀՀ պետական բյուջեի ելքերի մասով կլինի դրական` վարչական ակտերի վերաբերյալ անհատական ծանուցումների գերակշիռ մասը էլեկտրոնային եղանակով (էլ. փոստի միջոցով) իրականացնելու պայմաններում` ծանուցող մարմինների կողմից ծանուցումների համար կատարվող ծախսերի նվազեցման հաշվին, որի չափը գնահատել հնարավոր չէ համապատասխան տվյալների բացակայության պատճառով: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ