Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագիրը եւ առաջին մասը «բացի» բառից հետո լրացնել «սննդամթերքի անվտանգության ոլորտի եւ» բառերով:
Հոդված 2. Oրենսգրքի 158-րդ հոդվածում կատարել հետեւյալ լրացումները՝
1. 158-րդ հոդվածի հինգերորդ եւ վեցերորդ մասերը՝ «չապահովելը» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի՝» բառերով:
2. 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երեսունհինգերորդ մասով.
«Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձ) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:
Հոդված 3. 2382-րդ հոդվածի առաջին մասի «եւ երեսուներորդ» բառերը փոխարինել «, երեսուներորդ եւ երեսունհինգերորդ» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: