Armenian ARMSCII Armenian
Կ-065-11.07.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 42-րդ հոդվածի վերնագիրը եւ 1-ին մասը «բացի» բառից հետո լրացնել «սննդամթերքի անվտանգության ոլորտի եւ» բառերով:

Հոդված 2. Oրենսգրքի 158-րդ հոդվածում՝

1. 5-րդ եւ 6-րդ մասերը «չապահովելը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի երեսունհինգերորդ մասով սահմանված դեպքերի» բառերով.

2.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35-րդ մասով.

«Սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի նորմատիվ իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող առեւտուր եւ (կամ) հանրային սննդի ծառայություն իրականացնելը`
առաջացնում է խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում եւ տուգանքի նշանակում պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձի) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 238.2-րդ հոդվածի 1-ին մասի «եւ երեսուներորդ» բառերը փոխարինել «, երեսուներորդ եւ երեսունհինգերորդ» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: