Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասը «Երեւանը» բառից հետո լրացնել «հանրային իրավունքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը «սույն օրենքով» բառերից հետո լրացնել «եւ այլ օրենքներով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմին» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս,
«3. Երեւանում տարածքային կառավարման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով»:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 22-րդ կետում «որեւէ խմբակցության» բառերը փոխարինել «անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի» բառերով.
2) 36-րդ կետը «քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է» բառերից հետո լրացնել «քաղաքապետին եւ» բառերը:
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 37-րդ կետով.
«37) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը եւ անհրաժեշտ ֆինանսական միջոցները:»:
Հոդված 5. Օրենքի 12-րդ եւ 53-րդ հոդվածների 1-ին մասերում, 83-րդ հոդվածի 2-րդ մասում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը «դադարեցման» բառից հետո լրացնել «կամ դադարման» բառերը:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «չորս» բառը փոխարինել «հինգ» բառով:
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 20. Ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, դադարումը
1. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝
1) դադարել են ավագանու լիազորությունները.
2) նա կորցրել է համայնքի ավագանու ընտրական իրավունքը.
3) դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով նա անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած է ճանաչվել.
4) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել.
5) նա ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու պահից մեկ շաբաթվա ընթացքում այդ մասին գրավոր չի տեղեկացրել քաղաքապետին.
6) նա հրաժարական է տվել:
2. Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից:
3. Ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա մահացել է:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում՝ բացառությամբ 1-ին կետով նախատեսված դեպքի, համապատասխան հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, քաղաքապետի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
5. Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը անձամբ ներկայացնում է քաղաքապետին, որն այն հրապարակում է ավագանու առաջիկա նիստում: Ավագանու անդամի կողմից իր դիմումն անձամբ քաղաքապետին ներկայացնելու անհնարինության դեպքում հրաժարականի դիմումը ներկայացվում է խմբակցության ղեկավարի կամ ավագանու անդամի ներկայացուցչի կողմից:»:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.
«1.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով՝ ավագանին օրենքով սահմանված կարգով ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, որոնք ենթակա են կատարման Երեւանի վարչական տարածքում:»:
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ
«1.1 Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում ընդգրկվելու համար կարող են ներկայացվել նիստից առնվազն 2 օր առաջ»:
Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը:»:
Հոդված 12. Օրենքի 31-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասում «խմբակցության ղեկավարին» բառերից հետո լրացնել «եւ քաղաքապետին» բառերով.
2) 4-րդ մասից հանել «,եւ վերականգնվում է, եթե նրա կազմում ընդգրկվում է դրա իրավասությունն ունեցող ավագանու առնվազն մեկ անդամ» բառերը:
Հոդված 13. Օրենքի 33-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հավասար՝ ամենամեծ գործակիցների դեպքում մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի հերթական պաշտոնում թեկնածուի առաջադրելու իրավունքը որոշվում է հավասար գործակիցներ ունեցող խմբակցությունների փոխհամաձայնությամբ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ վիճակահանությամբ: Եթե խմբակցությունը չի առաջադրում մշտական հանձնաժողովի նախագահի եւ (կամ) տեղակալի թեկնածու, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքն անցնում է խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:».
2) 8-րդ մասը «համապատասխան խմբակցությունը» բառերից հետո լրացնել «իսկ դրա անհնարինության դեպքում՝ հարցը լուծվում է ավագանու անդամի դիմումի հիման վրա» բառերը:
Հոդված 14. Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 45. Քաղաքապետի լիազորությունների դադարումը, դադարեցումը
1. Քաղաքապետի լիազորությունները դադարում են նորընտիր քաղաքապետի կողմից լիազորությունները ստանձնելու պահից:
2. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարում են, եթե նա`
1) կորցրել է ավագանու անդամի ընտրական իրավունքը.
2) քաղաքապետի պաշտոնի հետ անհամատեղելի պաշտոն է զբաղեցնում.
3) հրաժարական է տվել.
4) կորցրել է ավագանու անդամի լիազորությունը.
5) ստացել է այլ երկրի քաղաքացիություն.
6) մահացել է:
3. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով անվստահություն հայտնելու դեպքում.
4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում, բացառությամբ 6-րդ կետով սահմանված դեպքի՝ ավագանին կազմում է քաղաքապետի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին արձանագրություն:
5. Քաղաքապետի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ:»:
Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 10.00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:»:
Հոդված 16. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «պարտադիր» բառերը փոխարինել «սեփական» բառերով.
2) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. կազմակերպում է ավագանու աշխատանքները, կատարում է ավագանու որոշումները, իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումը.».
3) 3-րդ կետը «կառուցվածքային» բառից հետո լրացնել «եւ առանձնացված» բառերը.
4) 4-րդ կետը «շինությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հողամասերի» բառերը.
5) լրացնել նոր 6.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ.
«6.1) որոշում է ընդունում Երեւանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի եւ պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.».
6) 14-րդ կետը «առաջարկություն» բառից հետո լրացնել «քաղաքապետին եւ» բառերը.
7) 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«15) բացառապես սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ:»
Հոդված 17. Օրենքի 53-րդ, 54-րդ, 55-րդ, 56-րդ, 57-րդ, 59-րդ, 60-րդ, 61-րդ, 62-րդ, 63-րդ, 64-րդ, 66-րդ, 67-րդ, 68-րդ հոդվածների 1-ին մասերից «պարտադիր» բառը փոխարինել «սեփական» բառով:
Հոդված 18. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 19. Օրենքի 56.1-ին հոդվածի վերնագրում, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ մասերում «համայնքի ղեկավար» բառերը փոխարինել «քաղաքապետ» բառով:
Հոդված 20. Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 21. Օրենքի 64-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասի առաջին պարբերությունում՝ «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի պահպանության» բառերով:
Հոդված 22. Օրենքի 66-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քաղաքապետի լիազորությունները արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում».
2) 1-ին մասի ամբողջ տեքստում «քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների բնագավառում» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառում» բառերով:
Հոդված 23. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 24. Օրենքի 69-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 69. Քաղաքապետի՝ համայնքի կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորությունները
«1. Քաղաքապետը, սույն օրենքով սահմանված սեփական եւ պետության պատվիրակած լիազորություններից բացի, օժտված է նաեւ ավագանու կողմից սահմանված կամավոր խնդիրների լուծմանն ուղղված լիազորություններով:
2. Համայնքի կամավոր խնդիրները սահմանում է համայնքի ավագանին:»
Հոդված 25. Օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի «քաղաքապետի կամավոր լիազորությունների» բառերը փոխարինել «համայնքի կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված լիազորությունների» բառերով:
Հոդված 26. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «պարտադիր եւ կամավոր» բառերը փոխարինել «սեփական» բառերով:
Հոդված 27. Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «23.00» թիվը փոխարինել «24.00» թվով:
Հոդված 28. Օրենքի 102-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Վարչական շրջանի ղեկավարի կողմից ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու անհնարինության դեպքում, վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում քաղաքապետը:»:
Հոդված 29. Օրենքի 105-րդ հոդվածի՝
1) 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմին» բառերով.
2) 6-րդ մասում «օրենքի» բառը փոխարինել «օրենքով» բառով եւ հանել «77.3-րդ-77.5-րդ հոդվածներով» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին համապետական հանրաքվեի արդյունքներով ընդունված Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության 9-րդ գլխում տեղ գտած իրավակարգավորումների եւ ընդհանուր առմամբ այդ գլխով սահմանված հոդվածների տրամաբանության հետ համապատասխանեցմամբ:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի 179-190-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները՝ փոփոխությունների ու լրացումների տեսքով անխուսափելիորեն պետք է ամրագրվեն «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ գլխի իրավակարգավորող դրույթներով փոփոխվել են մի շարք հասկացություններ եւ իրավական մեխանիզմներ, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության ձեւերն ու մեխանիզմները եւ որպես նոր ինստիտուցիոնալ կարգավորումներ՝ համայնքի համար պարտադիր եւ կամավոր խնդիրների սահմանումը:
ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցման գործընթացի փուլում, անդրադարձ է կատարվել օրենքի խմբագրման ձեւաչափին: Այդ առումով առաջին հերթին՝ նպատակահարմար է համարվել իրավական ձեւակերպումների եւ իրավական տեխնիկայի կիրառության տեսակետից՝ օրենքի համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը՝ գործող օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու միջոցով:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը անդրադառնում է ինչպես Հայաստանի Հանրապետության 2015թ. Սահմանադրությունից, այնպես էլ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի նախագծից բխող փոփոխություններին եւ լրացումներին:
Նախագծով առաջարկվում է՝
Երեւան համայնքի կարգավիճակի խմբագրում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան.
Ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն՝ 5 տարի.
Ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգի սահմանում.
Գործող օրենքի կամավոր բոլոր լիազորությունները ճանաչվում են ուժը կորցրած.
Կառավարության կողմից Երեւանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքի դադարեցում.
Օրենքի որոշ դրույթների հստակեցում, կրկնությունների բացառում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Ներկայացված նախագծով նախատեսվող փոփոխությունների եւ լրացումների ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումն ու «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանեցումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Եզրակացություն
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առնչությամբ կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը՝
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Եզրակացություն
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների, ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ նոր Սահմանադրության համապատասխանեցմամբ, մասնավորապես՝ նախատեսվում է կարգավորել տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորություններն, այդ լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության ձեւերն ու մեխանիզմները եւ համայնքի համար պարտադիր եւ կամավոր խնդիրներին առնչվող դրույթները:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազ-դեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք դրույթներ, մասնավորապես՝
Խմբագրել Երեւան համայնքի կարգավիճակը՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան
Սահմանել ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգը եւ պաշտոնավարման ժամկետը փոխել՝ չորսից դարձնելով հինգ տարի
ՈՒժը կորցրած ճանաչել գործող օրենքով կամավոր բոլոր լիազորությունները
Դադարեցնել կառավարության կողմից Երեւանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքը:
Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն :
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ