Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«23. լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանից այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության տրամադրման համար՝
Հոդված 2. Օրենքի 20.1-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանից այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության տրամադրման համար՝ թղթային տարբերակով բազային տուրքի եռապատիկի չափով, էլեկտրոնային տարբերակով բազային տուրքի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: