Armenian ARMSCII Armenian
Կ-0752-17.07.2017-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի 23-րդ կետը շարադրել hետեւյալ խմբագրությամբ.

«23. լիցենզիաների էլեկտրոնային գրանցամատյանից այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության թղթային տարբերակով տրամադրման համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը շարադրել hետեւյալ  խմբագրությամբ.
 
 
«3. Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման էլեկտրոնային գրանցամատյանից այլ անձանց յուրաքանչյուր տեղեկատվության թղթային տարբերակով տրամադրման համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: