Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-076-17.07.2017-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-120-Ն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել նոր «5. Առողջապահության բնագավառ» բաժնով հետեւյալ բովանդակությամբ .
 
 
5.  ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ
1. Գենետիկ ինժեներիայի գործունեություն ԿՄ _ Վ

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:  


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերի ընդունման (այսուհետ` նախագծեր) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2016 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 02/23.18/17093-16 հանձնարարականի կատարմամբ` հիմք ընդունելով ՀՀ կառավարությունում կայացած քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունը՝ մշակել Գենետիկ ինժեներիայի գործունությունը ծանուցման ենթակա գործունեությամբ վերափոխելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություն, ինչպես նաեւ  առողջապահության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների լիցենզավորմանը ներկայացվող պահանջների վերանայման  անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

ՕԿԱԿ-Ի կողմից ուսումնասիրվել է առողջապահության բնագավառի լիցենզավորման ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, մասնավորապես ՀՀ-ում իրականացվող գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացը եւ արձանագրվել են խնդիրներ.

Գենետիկ ինժեներիայի գործունեությամբ զբաղվելու համար անձինք պետք է բավարարեն լիցենզավորման  որոշակի պահանջների, որոնց հավաստիացման համար պետք է ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր: Լիցենզիայի այս տեսակի տրամադրումը կրում է ժամանակատար բնույթ` փաստաթղթաշրջանառության կազմակերպումը, մշակված նախագծի արտաքին շրջանառումը: Որոշ դեպքերում պարտադիր է դառնում ներկայացնել այնպիսի փաստաթղթեր եւ տվյալներ, որոնց անհրաժեշտությունը բացակայում է եւ ըստ էության հսկողության մեխանիզմներ չի պարունակում, բացի այդ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանվում է վայրի պահանջը: Նույն օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասի, ինչպես նաեւ 33-րդ հոդվածի 8-րդ մասի իմաստով վայրի պահանջը նշանակում է, որ յուրաքանչյուր վայրում գործունեություն իրականացնելու համար տրվում է առանձին լիցենզիա:

Սակայն առկա են բժշկական օգնության եւ սպասարկման այնպիսի տեսակներ, որոնք, իրենց բնույթով պայմանավորված, գործնականում իրականացվում են կամ կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված վայրից դուրս:  Այդպիսիք են, օրինակ, ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի թիվ 276-Ն որոշման Հավելվածի ցանկում ընդգրկված շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունը եւ պալիատիվ բժշկական օգնությունը:

Շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունը տրամադրվում է լիցենզիայում նշված վայրից դուրս` հիմնականում առանց հիվանդին բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող հաստատություն տեղափոխելու, պալիատիվ բժշկական օգնությունը, որը, որպես բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ, նպատակ ունի մեղմել կամ վերացնել հիվանդի ցավը եւ մյուս բացասական ախտանիշները, ինչպես նաեւ հոգեբանական, սոցիալական եւ հոգեւոր աջակցություն ցուցաբերել: Բժշկական օգնության այս տեսակով վերջնական փուլում գտնվող արագ զարգացող հիվանդություններով տառապող անձանց ամոքիչ օգնություն է տրամադրվում տնային պայմաններում, իսկ  բժշկական օգնության եւ սպասարկման առաձին տեսակներ, օրինակ, ախտորոշիչ ծառայությունները, բժշկագիտության զարգացման արդի պայմաններում, կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կանոնից կատարել բացառություն, եւ սահմանել, որ բժշկական օգնության եւ սպասարկման այն տեսակները, որոնք կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

Ինչ վերաբերում է Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ կետով առաջարկվող փոփոխությանը, ապա վերջինս իրականացվում է օրենքի դրույթի հստակեցման եւ ձեւակերպումների միատեսակության ընկալման  նպատակով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող են զբաղվել նաեւ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքային հիմնարկները, եթե այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքն ուղղակի նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ նրանց կանոնադրությամբ:

Նշված փոփոխության կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում եւս կատարել փոփոխություն, մասնավորապես՝ Նախագծով օրենքի 19-րդ հոդվածի 2.5-րդ կետից հանվել է «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը, քանի որ նշված կետով նախատեսվում է միայն կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման համար լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար պետական տուրքի դրույքաչափերը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծերի նպատակն է Գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացը իրականացնել ծանուցմամբ, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը եւ սահմանել ծանուցում ներկայացրած անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգը, ինչպես նաեւ գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակների  համար վերացնել առանձին լիցենզիայի պահանջը եւ պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծի կազմմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության եւ լիցենզավորման գործակալության աշխատակիցները:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում  Գենետիկ ինժեներիայի գործունեության լիցենզավորման գործընթացի ծանուցմամբ կազմակերպումը, բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների համար լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորության նախատեսումը, ինչպես նաեւ առկա խնդիրների վերացումը եւ օրենքների դրույթների հստակեցումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Վերը նշված ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի եկամուտների փոփոխության, որի գնահատականը հնարավոր չէ տալ տեղեկատվության բացակայության պատճառով:

Վերոհիշյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենան չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը առողջապահության բնագավառի վրա կունենա որոշակի դրական ազդեցություն ՀՀ-ում գործող բոլոր բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների նկատմամբ միատեսակ պահանջների եւ պայմանների սահմանման եւ դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն սահմանելու եւ իրականացնելու տեսանկյունից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության  գնահատման վերաբերյալ

1 «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ապահովել լիցենզավորման ենթակա գենետիկ ինժեներիայի գործունեությունը ծանուցման ենթակա գործունեությամբ փոխարինելու վերաբերյալ օրենսդրական փոփոխության իրականացումը, բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների համար նախատեսել նաեւ լիցենզիայում նշված վայրից դուրս առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն, ինչպես նաեւ սահմանել, որ բժշկական օգնության եւ սպասարկման այն տեսակները, որոնք կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:

Նախագծերով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առնչվում են բժշկական ծառայությունների շուկայի հետ, սակայն Նախագծերի ընդունմամբ տվյալ շուկայում մրցակցային դաշտի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է գենետիկ ինժիներիայի գործունեությունը ներառել ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում, ինչը կկրճատի համապատասխան ոլորտում գործող տնտեսավարողների վարչարարական ծախսերը, ինչպես նաեւ բժշկական օգնության եւ սպասարկման որոշ տեսակների համար սահմանել առանց առանձին լիցենզիայի առկայության բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ