Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի աղյուսակի 3-րդ՝ «Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետի 2-րդ սյունակից հանել «Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը,
2) 2-րդ մասի աղյուսակի 3. «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3) 11-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի աղյուսակի 3-րդ՝ «Առողջապահության բնագավառ» բաժնի 3-րդ կետով նախատեսված բժշկական օգնության եւ սպասարկման այն տեսակները, որոնք բժշկական օգնության եւ սպասարկման բնույթին եւ առանձնահատկություններին համապատասխան կարող են իրականացվել նաեւ լիցենզիայում նշված գործունեության իրականացման վայրից դուրս, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: