Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումը.
1) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2.5-րդ կետից հանել «կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից» բառերը:
2) 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի 2.6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
3) 20.1-ին հոդվածի 1-ին մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) Գենետիկ ինժեներիայի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար | տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո: