Հոդված 1. «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-72-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «29» թիվը փոխարինել «44» թվով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված դեպքերում` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության (այսուհետ` հանրության շահեր) կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների (այսուհետ` այլ անձանց հիմնական իրավունքներ) պաշտպանության նպատակով.»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Դատավորները, դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողները հավաքներին մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն:»:
2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«3. Դատախազները, քննիչները, ինչպես նաեւ զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողները իրավունք չունեն հավաքին մասնակցելու ծառայողական համազգեստով».
3) լրացնել նոր` 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց` հավաքներ կազմակերպելու եւ հավաքներին մասնակցելու իրավունքների լրացուցիչ սահմանափակումները կարող են սահմանվել այլ օրենքներով:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում, 18-րդ հոդվածի 1-ին մասում, 19-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 33-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանադրական» բառերը փոխարինել «հիմնական» բառերով:
Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքով դատավորի համար նախատեսված սահմանափակումները մինչեւ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ: