Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-103 օրենքում (այսուհետ` Օրենք)`
1) 4-րդ հոդվածի «ը» կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 9. Միջազգային պայմանագրերի գործողությունը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի եւ սույն օրենքի նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: