Հոդված 1. Վավերացնել 2016 թվականի նոյեմբերի 16-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության կառավարության միջեւքաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ Մոլդովայի Հանրապետության կառավարությունը, այսուհետեւ` Կողմեր,
ցանկություն հայտնելով նպաստել երկու պետությունների միջեւ բարեկամական կապերի զարգացմանը, երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմի իրավական կանոնակարգման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
1. Կողմերի պետությունների քաղաքացիները, այդ թվում երրորդ պետությունների տարածքներում մշտապես բնակվողները կամ ժամանակավորապես գտնվողները, կարող են առանց մուտքի արտոնագրի` արտասահման ուղեւորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերի հիման վրա մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել կամ գտնվել մյուս Կողմի պետության տարածքում անընդմեջ կամ մի քանի այցելությամբ՝ 6 ամսվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով` սկսած առաջին անգամ երկիր մուտք գործելու ամսաթվից:
2. Մի Կողմի պետության տարածք մուտք գործելու պահին մյուս Կողմի պետության քաղաքացին պետք է ունենա ոչ պակաս, քան 3 ամիս ժամկետով վավերական ճամփորդական փաստաթուղթ` հաշված մյուս Կողմի պետության տարածքից դուրս գալու ենթադրվող ամսաթվից:
Հոդված 2
1. Սույն Համաձայնագրին համապատասխան` արտասահման ուղեւորվելու համար վավերական ճամփորդական փաստաթղթերն են.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար`
- դիվանագիտական անձնագիրը,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
- Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը (միայն Հայաստանի Հանրապետություն վերադառնալու համար),
Մոլդովայի Հանրապետության քաղաքացիների համար`
- դիվանագիտական անձնագիրը,
- ծառայողական անձնագիրը,
- Մոլդովայի Հանրապետության քաղաքացու անձնագիրը,
- ճամփորդական փաստաթուղթը (միայն Մոլդովայի Հանրապետություն վերադառնալու համար):
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով տեղեկատվություն են փոխանակում գործող ճամփորդական փաստաթղթերը փոփոխելու մասին: Կողմերը կփոխանակեն այդ փաստաթղթերի նմուշները ոչ ուշ, քան նշված փաստաթղթերը գործողության մեջ դնելուց 30 օր առաջ:
3. Արտասահման ուղեւորվելու համար նախատեսված վավերական ճամփորդական փաստաթղթերի ցանկում փոփոխություններ եւ լրացումներ կատարվում են Կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւ ձեւակերպվում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված առանձին արձանագրություններով:
Հոդված 3
Կողմերից մեկի պետության քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցիկ տեղաշարժվել մյուս Կողմի պետության տարածքով` միջազգային ուղեւորափոխադրումների համար նախատեսված սահմանային անցակետերով:
Հոդված 4
Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում իրենց գտվելու ընթացքում պետք է պահպանեն այդ Կողմի պետության օրենսդրությունը:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրը չի սահմանափակում Կողմերից յուրաքանչյուրի իրավունքը՝ մերժելու մյուս Կողմի պետության այն քաղաքացիների մուտքը կամ ձեռնարկելու նրանց վերադարձնելու միջոցներ, որոնց ներկայությունը իր պետության տարածքում համարվում է անցանկալի:
Հոդված 6
1. Մի Կողմի պետության քաղաքացիները մյուս Կողմի պետության տարածքում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածում նշված փաստաթղթերը կորցնելու դեպքում պարտավոր են այդ մասին տեղեկացնել գտնվելու վայրի պետության իրավասու մարմիններին, որոնք տրամադրում են փաստաթղթերի կորստի մասին հայտարարությունը հաստատող տեղեկանք:
2. Կողմերի դիվանագիտական ներկայացուցչությունները եւ հյուպատոսական հիմնարկներն իրենց քաղաքացիներին կտրամադրեն սույն Հոդվածի 1-ին կետում նշված իրենց պետություն վերադառնալու համար ճամփորդական փաստաթուղթը` Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:
Հոդված 7
Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են իրենց պետության տարածք մուտք գործելու, ելքի, գտնվելու պայմանների փոփոխության մասին, բայց ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ:
Հոդված 8
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են սույն Համաձայնագրում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որոնք ձեւակերպվում են առանձին արձանագրություններով եւ հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հոդված 9
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը վերաբերող վիճելի հարցերը կկարգավորվեն Կողմերի միջեւ խորհրդատվությունների եւ բանակցությունների միջոցով:
Հոդված 10
1. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի ամբողջովին կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը, եթե դա անհրաժեշտ է պետության անվտանգության ապահովման, հասարակական կարգի կամ իր պետության բնակչության առողջության պաշտպանության համար:
2. Կողմերը պետք է անհապաղ տեղեկացնեն միմյանց սույն Հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցառումների ձեռնարկման եւ դրանց վերացման մասին` նման որոշում ընդունելուց 15 օր առաջ:
Հոդված 11
1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով եւ ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից 30 (երեսուն) օր լրանալուց հետո:
2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` այդ մասին մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը դադարում է նման ծանուցում ստանալու օրվանից 90 (իննսուն) օր անց:
Կատարված է Երեւան քաղաքում 2016 թվականի նոյեմբերի 16-ին երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ռումիներեն եւ ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` | Մոլդովայի Հանրապետության կառավարության կողմից` |
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։ Ելնելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մոլդովայի Հանրապետության Կառավարության միջեւ քաղաքացիների` առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» համաձայնագրի եւ օրենքների միջեւ հակասություններ չկան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը