Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-091-26.07.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 183.1-ին հոդվածով.

«Հոդված 183.1. Սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու կարգը

1.Սուտ մատնության վերաբերյալ քրեական գործ հարուցելու հարցը քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կարող է քննարկել, եթե հանցագործության վերաբերյալ հաղորդման քննարկման արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով քրեական գործի հարուցումը մերժելու,  հարուցված քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական հետապնդում չիրականացնելու մասին կամ կայացվել է արդարացման դատավճիռ»:

Հոդված 2. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Քրեական գործ հարուցելու սույն օրենքով սահմանված կարգը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հաղորդումների վրա:

Հիմնավորում