Հոդված 1. Վավերացնել 2013թ. հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ):
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆԴԻԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻՆԱՄԱՏԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։ Ելնելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ մշակվել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
«ՍՆԴԻԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻՆԱՄԱՏԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ)ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելուկապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
«ՍՆԴԻԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՄԻՆԱՄԱՏԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2013 թվականի հոկտեմբերի 10-ին Կումամոտոյում ստորագրված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի (կից հայտարարությամբ) եւ օրենքների միջեւ հակասություններ չկան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը