Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-429-24.11.2004-ՊԻ,ԵԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (ՀՕ - 284)35-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «(մարմինների)» բառից հետո ավելացնել «, ինչպես նաեւ կուսակցություն չներկայացնող, ԱԺ-ի լիազորությունների վերջին 3/4 ժամկետում գործող, այլ պատգամավորական խմբերի» բառակապակցությունը:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Ազգային ժողովի ընտրություններ անցկացվում են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով:

2. ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պատգամավորների ընդհանուր թվի 60 տոկոսն ընտրվում է համամասնական ընտրակարգով, հանրապետության ամբողջ տարածքն ընդգրկող մեկ բազմամանդատ ընտրատարածքից` կուսակցությունների ընտրական ցուցակներով առաջադրված պատգամավորության թեկնածուների թվից:

3. ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պատգամավորների ընդհանուր թվի 40 տոկոսն ընտրվում է մեծամասնական ընտրակարգով` յուրաքանչյուր ընտրատարածքից մեկ պատգամավոր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: