Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-099-28.07.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

1958 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԵՎ (ԿԱՄ) ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ/կամ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» hամաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ եւ/ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն «Ազգային ժողովը, Կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագիրը վավերացվում է օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»։ Սահմանադրության այս դրույթն իր արտացոլումն է գտել 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքում, որի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Միջազգային պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը Ազգային ժողով է ներկայացվում Կառավարության կողմից։ Ելնելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից՝ մշակվել է 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ/կամ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» hամաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ/կամ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» hամաձայնագիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Օրենքը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից:

4.Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 1958 թվականի մարտի 20-ին Ժնեւում ստորագրված «Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ/կամ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» hամաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ եւ/ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ/կամ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ նոր օրենքի ընդունման կամ գործող օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՎՈՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ՏԵՂԱԴՐՎՈՂ ԵՎ/ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻՕՐԻՆԱԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՅԴ ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐՎՈՂ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Անվավոր փոխադրամիջոցների եւ անվավոր փոխադրամիջոցների վրա տեղադրվող եւ/կամ օգտագործվող սարքավորումների ու մասերի համար միօրինակ տեխնիկական կարգադրագրերի ընդունման մասին եւ այդ կարգադրագրերի հիման վրա տրվող հաստատումների փոխադարձաբար ճանաչման պայմանների մասին» համաձայնագրի եւ օրենքների միջեւ հակասություններ չկան:
 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը