Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-105-31.07.2017-ՊԻՄԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Օրենքը կարգավորում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր ներկայացնելու իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից դրանք քննարկելու կարգը:

Հոդված 2. Օրենքի նպատակը

1. Սույն օրենքի նպատակը Սահմանադրության 53-րդ հոդվածի հիման վրա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու միջոցով անհատական եւ հասարակական շահերի պաշտպանությունն է:

Հոդված 3. Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին օրենսդրությունը

1. Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության  Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով,  այլ օրենքներով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:
 
Հոդված 4. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1.  Սույն օրենքում օգտագործվող ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետեւյալ իմաստը`

1) հանրագիր` իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի իրականացմանը նպաստելու նպատակով, հանրային նշանակություն ունեցող հարցերով ներկայացվող դիմում կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունների մասին հաղորդում կամ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավման, տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերի կարգավորման կամ գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ առաջարկություն,

2) գրավոր հանրագիր` հանրագիր, որը ներկայացվել է թղթային եղանակով, այդ թվում` անհատական ընդունելության արդյունքում կամ էլեկտրոնային եղանակով,

3) բանավոր հանրագիր` հանրագիր, որը ներկայացվել է բանավոր կարգով անհատական ընդունելության ընթացքում,

4) անհատական հանրագիր` հանրագիր, որը ներկայացվել է մեկ անձի կողմից,

5) կոլեկտիվ հանրագիր` հանրագիր, որը ներկայացվել է երկու եւ ավելի անձանց կողմից միեւնույն հարցով,

6) կրկնակի հանրագիր` գրավոր կամ բանավոր հանրագիր, որը ներկայացվել է միեւնույն անձի կողմից միեւնույն հարցով եւ հիմնավորմամբ միեւնույն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացվել,

7) էլեկտրոնային եղանակով ներկայացվող հանրագիր` «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան ներկայացված հանրագիր

8) հրապարակային հանրագիր` էլեկտրոնային միասնական հարթակում սահմանված ձեւով ներկայացվող հանրագիր:

Հոդված 5. Հանրագիր ներկայացնելու եւ քննարկելու սկզբունքները

1. Հանրագիր ներկայացնելու եւ քննարկելու սկզբունքներն են`

1) հանրագիր ներկայացնելու ազատությունը,

2) հանրագրի ներկայացումն ու քննարկումը անվճար հիմունքներով,

3) անձի իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պահպանման երաշխավորումը:

Հոդված 6. Հանրագրի առարկան

1. Անձինք կարող են հանրագրով պահանջել լուծել մշակութային, կրթական, տնտեսական, սոցիալական, բնապահպանական, առողջապահական եւ հասարակական կյանքի այլ ոլորտներին վերաբերող հարցերը, վերացնել պետական եւ  տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության թերությունները, առաջարկել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության բարելավումներ:
 
2. Հանրագրով անձը չի կարող պահանջել այնպիսի միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ կամ տարածքային ամբողջականության բռնի փոփոխությանը կամ ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելուն կամ այլ խտրական վերաբերմունք հարուցելուն, բռնություն  կամ  պատերազմ քարոզելուն:

Հոդված 7. Հանրագիր ներկայացրած անձի իրավունքները

1. Հանրագիր ներկայացրած անձն իրավունք ունի`

1) հանրագիր ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով,

2) անհրաժեշտության դեպքում իրավասու պաշտոնատար անձի հրավերով մասնակցել հանրագրի քննարկումներին, ծանոթանալ հանրագրի քննարկման հետ կապված նյութերին, եթե դա չի խախտում այլ անձանց իրավունքները, ազատությունները, օրինական շահերը կամ այդ նյութերը չեն պարունակում պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք,

3) ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր եւ տեղեկություններ,

4) միանալ կոլեկտիվ հանրագրին,

5) ցանկացած ժամանակ հետ վերցնել իր կողմից ներկայացված հանրագիրը կամ հրաժարվել կոլեկտիվ հանրագրից,

6) ստանալ պատշաճ պատասխան հանրագրի վերաբերյալ,

7) բողոքարկել սույն օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված որոշումները,

8) իրականացնել սույն օրենքով սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 8. Հանրագիր ներկայացրած անձի պարտականությունները

1. Հանրագիր ներկայացրած անձը պարտավոր է`

1) պահպանել սույն օրենքի պահանջները,

2) հանրագրի քննարկման ընթացքում հանրագիրը քննարկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին կամ պաշտոնատար անձին տեղեկացնել իր հասցեի կամ կապի այլ միջոցների փոփոխության մասին:

Հոդված 9. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց  լիազորությունները

1.  Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք  լիազորված են`

1) հանրագիր ներկայացնող անձին ծանուցել հանրագրի վերաբերյալ կայացված որոշման մասին,

2) էլեկտրոնային եղանակով հրապարակել կոլեկտիվ հանրագիրը,

3) միջոցներ ձեռնարկել հանրագրի քննարկման արդյունքում կայացված որոշման կատարման ուղղությամբ,

4) հանրագիր ներկայացնող անձին պարզաբանել որոշումների բողոքարկման կարգը,

5) կատարել օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

2. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին ներգրավել մասնագետների:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ապահովում են հանրագրի լիարժեք, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննարկումը եւ կայացնում օրինական եւ պատճառաբանված որոշում:   

ԳԼՈՒԽ 2.
ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 10. Հանրագրի ներկայացման կարգը

1. Հանրագիր ներկայացնելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող ֆիզիկական անձը, անկախ կազմակերպաիրավական ձեւից` Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը, ներկայացուցչությունը, որը հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում:

2. Մինչեւ տասնչորս տարեկան անչափահասները հանրագիրը ներկայացնում են օրինական ներկայացուցչի միջոցով:

3. Հանրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձինք հանրագրերը ներկայացնում են հայերեն, գրավոր կամ բանավոր եղանակով:

4. Գրավոր հանրագիրը ներկայացվում է առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

5. Բանավոր հանրագիրը համարվում է ներկայացված, եթե հանրագիր ներկայացնող անձի` հանրագիր ներկայացնելու վերաբերյալ պահանջը հստակ եւ որոշակի արտահայտված է: Բանավոր հանրագիր ներկայացնող անձի կողմից պահանջը ոչ հստակ ներկայացվելու դեպքում իրավասու մարմնի պաշտոնատար անձը բանավոր հանրագիր ներկայացնող անձին կարող է առաջարկել ներկայացված հանրագիրը ձեւակերպել գրավոր եւ ներկայացնել օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

6. Հանրագիրը ներկայացվում է այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին  ու պաշտոնատար անձանց, որոնց իրավասություններին վերաբերում են հանրագրով առաջադրված հարցերը:

7. Դատական իշխանության մարմիններին հանրագրեր ներկայացվում են նրանց գործունեության կազմակերպման հարցերով, որոնց վերաբերյալ պատասխան ներկայացնելու իրավունք ունեն նաեւ դատական իշխանության մարմինների աշխատակազմերը:

8. Տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված հանրագրերը վերադարձնելու, վերահասցեագրելու, ինչպես նաեւ հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը որոշում է համայնքապետարանի աշխատակազմը:

9. Հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե հանրագիր ներկայացրած անձը դիմում է ներկայացրել այն վերադարձնելու վերաբերյալ:

10. Կոլեկտիվ հանրագիրը ենթակա չէ քննարկման, եթե ներկայացվել է կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու վերաբերյալ դիմում` կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Եթե կոլեկտիվ հանրագիր ներկայացրած անձինք, բացառությամբ մեկի, հրաժարվել են կոլեկտիվ հանրագրից, ապա այն դադարում է համարվել կոլեկտիվ եւ ենթակա է քննարկման որպես անհատական հանրագիր:

11. Անկախ հանրագիրը վերադարձնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումից` հանրագիրը ենթակա է քննարկման, եթե հանրագրի քննարկումն էական նշանակություն ունի հանրային շահերի պաշտպանության տեսանկյունից:

12. Հանրագիրը  վերադարձնելու կամ կոլեկտիվ հանրագրից հրաժարվելու մասին դիմումը ներկայացվում է գրավոր:

Հոդված 11. Հանրագրի բովանդակությունը

1. Հանրագիրը պետք է բովանդակի հետեւյալ տեղեկությունները`

1) «Հանրագիր» վերտառությունը,

2) ֆիզիկական անձի դեպքում? հանրագիրը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ,

3) իրավաբանական անձի դեպքում` իրավաբանական անձի անվանումը, մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ,

4) կոլեկտիվ հանրագրի դեպքում` նաեւ հանրագիր ներկայացրած այն պատասխանատու անձը, ում հետ պետք է կապ պահպանվի,

5)  հանրագիրը ներկայացուցչի միջոցով ներկայացնելիս` վերջինիս անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, կապի միջոցի վերաբերյալ տվյալներ,

6) այն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անվանումը կամ պաշտոնատար անձի անունը, որին ուղղված է հանրագիրը,

7) հանրագիր ներկայացնող անձի պահանջը եւ հիմնավորումը, որը պետք է նշում պարունակի փաստական հանգամանքների վերաբերյալ:

2. Հանրագիրը ստորագրում է այն ներկայացրած անձը կամ վերջինիս ներկայացուցիչը: Իրավաբանական անձի կողմից ներկայացված հանրագիրը ստորագրում է կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու իրավասություն ունեցող անձը կամ իրավաբանական անձի կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձը:

3. Կոլեկտիվ հանրագիրը ստորագրվում է հանրագրին միացած բոլոր անձանց կողմից:

4. Եթե հանրագիրը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա հանրագրին կցվում է ներկայացուցչի լիազորագիրը:

5. Հանրագրին կարող են կցվել ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթեր եւ այլ նյութեր:

6. Եթե որպես հանրագիր ներկայացված դիմումը, հաղորդումը կամ առաջարկությունը  պարունակում է վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմում կամ բողոք, ապա պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, որին հասցեագրված է հանրագիրը, վարչական վարույթ հարուցելու հիմք հանդիսացող դիմումը կամ բողոքն առանձնացնում եւ ընթացք է տալիս օրենքով սամանված կարգով:

Հոդված 12. Հանրագրի գրանցումը եւ հրապարակումը: Անանուն հանրագրերը

1. Հանրագիրը ստանալու օրը այն ենթակա է գրանցման այդ նպատակի համար նախատեսված գրանցամատյանում: Գրանցամատյանում նշվում է հանրագրի ներկայացման ամսաթիվը, հանրագիր ներկայացրած անձի անունը, կոլեկտիվ հանրագրի դեպքում` որպես պատասխանատու նշված անձի անունը:

2. Անանուն հանրագիրը, ինչպես նաեւ այն հանրագիրը, որում նշված չէ հետադարձ կապի վերաբերյալ որեւէ տեղեկություն, ենթակա չէ գրանցման եւ քննարկման:

3. Կոլեկտիվ հանրագիրը ոչ ուշ, քան ստանալուն հաջորդող երկու օրվա ընթացքում ենթակա է հրապարակման այդ նպատակով ստեղծված համացանցում հասանելի տիրույթում, եթե կոլեկտիվ հանրագրի բոլոր մասնակիցները ներկայացրել են այն հրապարակելու վերաբերյալ իրենց համաձայնությունը:

Հոդված 13. Հանրագիրը վերադարձնելը եւ վերահասցեագրելը

1. Եթե հանրագիրը չի համապատասխանում սույն օրենքի 11-րդ հոդվածով հանրագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներին, հանրագիր ներկայացրած անձը 5-օրյա ժամկետում տեղյակ է պահվում դրանք շտկելու անհրաժեշտության մասին: Նշված ժամկետում հանրագիրը սահմանված պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում հանրագիրը ենթակա է վերադարձման:

2. Եթե հանրագիրը կամ դրա մի մասը չի վերաբերում այն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա վերջիններս ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրը կամ դրա վերաբերելի մասը վերահասցեագրում են իրավասու մարմիններին կամ պաշտոնատար անձանց եւ նույն ժամկետում այդ մասին ծանուցում հանրագիրը ներկայացրած անձին: Հանրագիրը կարող է վերահասցեագրվել որոշակի վերաբերելի մասով, եթե հնարավոր է այն առանձին քննարկել:
 
3. Եթե հանրագիրը վերաբերում է մի քանի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, ներառյալ` այն մարմնի կամ պաշտոնատար անձի իրավասություններին, որին հասցեագրվել է հանրագիրը, եւ եթե հանրագրի քննարկումն առանձնացված ձեւով յուրաքանչյուր մարմնի կողմից հնարավոր չէ, հանրագրի առաջին հասցեատեր մարմինը, ստանալով իրավասու մարմինների կամ պաշտոնատար անձանց կարծիքը, վերջնական որոշում է կայացնում հանրագրի վերաբերյալ:

4. Եթե անհատական ընդունելության արդյունքում ներկայացված բանավոր հանրագիրը ամբողջությամբ կամ մասամբ չի վերաբերում տվյալ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա վերջիններս համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասամբ առանց քննարկման են թողնում հանրագիրը եւ այն ներկայացրած անձին պարզաբանում, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով:

Հոդված 14. Հանրագրի քննարկումը մերժելը

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք ամբողջությամբ կամ մասամբ մերժում են հանրագրի քննարկումը, եթե`

1) անձը ներկայացրել է կրկնակի հանրագիր, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրագրում նշված են նոր հանգամանքներ, որոնք կարող են էական նշանակություն ունենալ խնդրի լուծման համար,

2) հանրագրում նշված հարցը արդեն իսկ ստացել է համապատասխան օրենսդրական կամ այլ կարգավորում,

3) հանրագիրը ներկայացվել է այն ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից,

4)  առկա է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքը,

5) հանրագրով ներկայացված պահանջը ենթակա է լուծման քաղաքացիական, վարչական, քրեական կամ սահմանադրական դատավարության կարգով կամ այդպիսի պահանջի լուծման համար օրենքով նախատեսված է այլ ընթացակարգ կամ

6) հանրագիրը ներկայացվել է օտար լեզվով:

2. Հանրագրի քննարկումը մերժելու հիմքերի առկայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հանրագիրը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում հանրագրի քննարկումը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին` հանրագիրը, կից փաստաթղթերը եւ որոշումը ուղարկելով հանրագիրը ներկայացրած անձին:

3. Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված, հղում պարունակի օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, որոնց հիման վրա կայացվել է որոշումը:

Հոդված 15. Հանրագրի քննարկման ժամկետը

1. Հանրագիրը քննարկվում է այն ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

2. Հանրագրի քննարկման ժամկետը իրավասու պաշտոնատար անձի կողմից կարող է երկարաձգվել մինչեւ մեկ ամսով` այդ մասին ծանուցելով հանրագիրը ներկայացրած անձին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

3. Հանրագրի քննարկման համար նախատեսված ժամկետը կարող է երկարաձգվել, եթե`

1) առկա է լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն կամ

2) նույն հարցի վերաբերյալ առկա է մեկից ավելի հանրագիր:

4. Առանձին դեպքերում, երբ հանրագրում նշված հարցի քննարկման համար  ձեւավորվել է առանձին հանձնաժողով կամ այլ աշխատանքային խումբ, ապա հանրագիրը քննարկվում է հանձնաժողովի կամ այլ խմբի գործունեության ժամկետում, սակայն ոչ ավելի, քան վեց ամսում:

Հոդված 16. Հանրագրի քննարկումը եւ դրա վերաբերյալ որոշում ընդունելը

1. Հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշում չկայացվելու դեպքում այն  ենթակա է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկման:

2. Հանրագրի քննարկման արդյունքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հանրագիրը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու մասին ընդունում է գրավոր որոշում: Որոշումը  պետք է լինի պատճառաբանված, անհրաժեշտության դեպքում հղում պարունակի Սահմանադրության, օրենքի կամ  ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նորմերին, տեղեկություններ պարունակի հանրագրի քննարկման արդյունքում ձեռնարկված կամ ձեռնարկվելիք միջոցառումների կամ դրանց անհրաժեշտության բացակայության մասին:

3. Որոշումը ստորագրում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձը:

4. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք հանրագրի քննարկման արդյունքում ընդունված որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելուն հաջորդող աշխատանքային օրը ուղարկում են հանրագիրը ներկայացրած անձին:

5. Նույն անձի կամ անձանց կողմից նույն հարցի վերաբերյալ մի քանի հանրագիր ներկայացվելու դեպքում մինչեւ դրա վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը իրավունք ունի միավորել դրանք եւ ներկայացնել մեկ ընդհանուր որոշում, որն ուղարկվում է բոլոր հասցեատերերին:

6. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից հանրագրի քննարկման արդյունքում ընդունված որոշումները վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդված 17. Հրապարակային հանրագրերի ներկայացման եւ քննարկման առանձնահատկությունները
 
1. Հրապարակային հանրագրերի ներկայացման եւ քննարկման նկատմամբ կիրառվում են սույն օրենքով սահմանված ընդհանուր կանոնները` հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
 
2.  Հրապարակային հանրագիրը ներկայացվում է էլեկտրոնային միասնական հարթակում սահմանված ձեւաթուղթը լրացնելու միջոցով:
 
3. Հրապարակային հանրագիր նախաձեռնած անձը համարվում է գլխավոր  նախաձեռնող: Հրապարակային հանրագրին միացած անձինք համարվում են հանրագրի աջակիցներ:
 
4. Գլխավոր նախաձեռնողը նշում է իր անուն-ազգանունը, հասցեն, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ հանրագրի աջակիցները` անուն-ազգանունը եւ էլեկտրոնային փոստի հասցեն: Գլխավոր նախաձեռնողի անունը եւ կապի միջոցի վերաբերյալ տվյալները հրապարակվում են հանրագրի հետ միասին:
 
5. Հրապարակային հանրագիրը մերժելու կամ այն վերահասցեագրելու հիմքերի բացակայության դեպքում իրավասու մարմինը կամ պաշտոնատար անձը հնգօրյա ժամկետում հանրագիրը հրապարակում է էլեկտրոնային միասնական հարթակում:
 
6. Հրապարակային հանրագրի գլխավոր նախաձեռնողը գրավոր ձեւով ծանուցվում է հանրագրի հրապարակման, հանրագրի քննարկումը մերժելու կամ այն վերահասցեագրելու որոշումների մասին:

7. Անձինք հրապարակային հանրագրին կարող են միանալ հանրագիրը էլեկտրոնային միասնական հարթակում հրապարակվելուց հետո 30-օրյա ժամկետում:
 
8. Հրապարակային հանրագրի քննարկման ժամկետը հաշվարկվում է սույն հոդվածի 7-րդ մասում նախատեսված ժամկետը լրանալուն հաջորդող օրվանից:
 
9. Հրապարակային հանրագրի քննարկման արդյունքում ընդունված որոշումը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը հրապարակում է էլեկտրոնային միասնական հարթակում:
 
10. Հրապարակային հանրագրերի ներկայացման ձեւաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 18. Ազգային Ժողով ներկայացված հանրագրերի քննարկման առանձնահատկությունները

1. Ազգային ժողով ներկայացված հանրագրերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով:

2. Ազգային ժողովին ուղղված հանրագրերը ներկայացվում են գրավոր եւ քննարկվում են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:

3. Ազգային ժողով ներկայացված հանրագրերը գրանցում, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում հրապարակում է Ազգային ժողովի աշխատակազմը:

4. Ազգային ժողովի աշխատակազմը որոշում է հանրագրերը վերադարձնելու, վերահասցեագրելու, հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ծանուցում է հանրագրի քննարկման արդյունքների վերաբերյալ:

Հոդված 19. Կառավարություն ներկայացված հանրագրերի քննարկման առանձնահատկությունները

1. Կառավարություն ներկայացված հանրագրերը գրանցում, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ հրապարակում է Կառավարության աշխատակազմը:

2. Կառավարության աշխատակազմը որոշում է հանրագրերը վերադարձնելու, վերահասցեագրելու, հանրագրի քննարկումը մերժելու հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ծանուցում է հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների մասին:

3. Եթե բացակայում են հանրագրի քննարկումը մերժելու հիմքերը, ապա հանրագիրը գրանցելուց հետո Կառավարության աշխատակազմն այն վերահասցեագրում է  հանրագրում նշված հարցով իրավասու նախարարությանը: Եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որեւէ նախարարության իրավասությանը, ապա հանրագրի քննարկումն իրականացնում է Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 20. Հանրագրի վերաբերյալ ընդունված որոշումների բողոքարկումը

1. Հանրագիրը վերադարձնելու, վերահասցեագրելու կամ հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումները, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի ու պաշտոնատար անձի գործողությունը (անգործությունը), ինչպես նաեւ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ ընդունված որոշումը, բացառությամբ Ազգային ժողովին մշտական հանձնաժողովների եզրակացությունների, ենթակա է բողոքարկման վարչական կամ դատական կարգով:
 
Հոդված 21. Անհատական ընդունելություն

1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք բանավոր հանրագրեր ներկայացնելու համար կազմակերպում են անձանց ընդունելություն:
 
2. Ընդունելությունը կատարվում է ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ`  առնվազն մեկ շաբաթ առաջ հրապարակված  օրերին եւ ժամերին:

3. Եթե ընդունելության արդյունքում բանավոր հանրագրով առաջադրված հարցի վերաբերյալ հնարավոր չէ կայացնել որոշում տեղում, եւ այն պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ, ապա իրավասու մարմնի պաշտոնատար անձը բանավոր ներկայացված հանրագիրը ձեւակերպում է գրավոր եւ քննարկում գրավոր հանրագրի համար սույն օրենքով նախատեսված  կարգով:

4. Ընդունելության ժամանակ անձինք ներկայանում են անձը կամ լիազորությունը հաստատող փաստաթղթերով:

5. Ընդունելության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում պարտադիր նշվում է բանավոր հանրագրի հակիրճ բովանդակությունը, իսկ տեղում որոշում կայացվելու դեպքում` նաեւ  ընդունված որոշման մասին տեղեկությունները:

6. Հանրագիր ներկայացնող անձը ստորագրում է ընդունելության ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, իսկ հրաժարվելու դեպքում արձանագրության վրա նշում է կատարվում ստորագրելուց հրաժարվելու եւ դրա պատճառների մասին»:

7. Ընդունելության կազմակերպումն ապահովում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի աշխատակազմը:
 

Հոդված 22. Հանրագրի  վերաբերյալ ընդունված որոշումների մասին  ծանուցելը

1. Ծանուցումն իրականացվում է փոստով` հանձնելու մասին ծանուցմամբ կամ հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու կամ հասցեատիրոջ կողմից էլեկտրոնային կամ հաղորդակցության այլ միջոց ներկայացված լինելու դեպքում` այդ միջոցով:

2. Կոլեկտիվ հանրագրի դեպքում ծանուցումն ուղարկվում է ծանուցման համար հանրագրում որպես պատասխանատու նշված անձի հասցեով:

3. Կոլեկտիվ հանրագրի վերաբերյալ որոշումն այն կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման նաեւ միասնական հարթակում:

4. Էլեկտրոնային եղանակով ստացված հանրագրի վերաբերյալ որոշումն ուղարկվում է նույն եղանակով:

5. Ընդունելության ժամանակ բանավոր հանրագրով առաջադրված հարցի վերաբերյալ որոշումը հաղորդվում է բանավոր, եթե բանավոր ներկայացված հանրագիրը չի ձեւակերպվում գրավոր:

ԳԼՈՒԽ 3.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 23. Եզրափակիչ մաս

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՀՕ-24 օրենքը:

Հոդված 24. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 17-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ համացանցում հասանելի տիրույթում հանրագրեր ներկայացնելու էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծումը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են իրենց պաշտոնական կայքերում? Տեղական ինքնակառավարման այն մարմինները, որոնք չունեն պաշտոնական կայք, կոլեկտիվ հանրագրերը հրապարակում են համապատասխան մարզպետարանի պաշտոնական կայքում, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքներում կոլեկտիվ հանրագրերը հրապարակվում են նաեւ համայնքի վարչական շենքին հարող տարածքում այդ նպատակի համար հատկացված վայրում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՏԵՂԵԿԱՆՔ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիընդունմանառնչությամբայլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:  
   

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիընդունման առնչությամբ ՀայաստանիՀանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացումչի առաջանում:


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
 
 
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
 
«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:  

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բնապահպանության  բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:
 
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ նախագծերով նախատեսվում է կարգավորել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր ներկայացնելու իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 53-րդ հոդվածի պահանջից:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում  մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ արձանագրվում է նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերելու եզրակացություն:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծերի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
 Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ նախագծով նախատեսվում է կարգավորել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնատար անձանց անհատական եւ կոլեկտիվ հանրագրեր ներկայացնելու իրավունքի իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչը բխում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 53-րդ հոդվածի պահանջից:
Նախագծերի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի` բյուջետա-յին բնագավառում կարգավոր-ման ազդե-ցության գնահատման վերաբերյալ

«Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պե-տա-կան եւ համայնքների բյուջեների մուտքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում, իսկ ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի մասով` նախագծի առանձին հոդվածներով ամրագրված դրույթների ընդունումը, մասնավորապես` հանրագրի քննարկումներին մասնագետներ ներգրավելու (9-րդ հոդված), հանրագրի  վերաբերյալ ընդունված որոշումների մասին փոստով ծանուցումն իրականացման` հանձնելու մասին ծանուցմամբ կամ հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, կոլեկտիվ հանրագրի վերաբերյալ որոշումն այն կայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման (22-րդ հոդված) վերաբերյալ, կարող է առաջացնել պետական եւ համայնքների բյուջեներից լրացուցիչ միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն, որը գնահատել հնարավոր չէ` համապատասխան տվյալների բացակայության պատճառով:

ՀՀ օրենքների մյուս նախագծերն ընդունվելու կամ չընդունվելու դեպքում ՀՀ պե-տա-կան եւ համայնքների բյուջեների մուտքերի եւ ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
       ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Բաբլոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Անհատական եւ կոլեկտիվ հանրագրերի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքներիի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքների նախագծերի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի  N  824 - Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթոր Հովհաննիսյանը:
 

Հարգանքով` 
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ