ՀՈԴՎԱԾ 1. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ կետով.
«24( ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի սահմանումը»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ եւ 16-րդ կետերով.
«15( ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման, արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգի մշակումը,
16) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների ընդունումը, դրանց վերաբերյալ միասնական համակարգի ստեղծումը, վարումը եւ տնօրինումը»:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.2 կետով.
«6.2) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-րդ եւ 20-րդ կետերով.
«19) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 20-ը, ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան հաշվետվությունը:
20) յուրաքանչյուր 5 տարին մեկ վերանայել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող աշխատանքների ծրագիրը/պլանը եւ դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչները:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացումը»:
ՀՈԴՎԱԾ 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի 2)-րդ կետով եւ 50-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման արդյունքների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման ընթացակարգերի բացակայությամբ:
Միաժամանակ, ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգի իրականացման եւ հաշվետվողականության հետ կապված ընթացակարգերի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի ապրիլի 20-ի N 01/29.6/[402791]-17 հանձնարարականից (հիմք՝ քաղվածք Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի նիստի N29.6/[402791]-17(16) արձանագրությունից):
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Համաձայն Հայաստանի Հանրապետության Ընդերքի մասին օրենսգրքի 36-րդ եւ 50-րդ հոդվածների՝ ընդերքօգտագործողները երկրաբանական ուսումնասիրությունների իրականացման եւ օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու ժամանակ ներկայացնում են ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող միջոցառումներ եւ դրանց իրականացման մշտադիտարկման ցուցիչների նկարագիրը: Սակայն օրենսգրքով սահմանված չէ ընդերքօգտագործողի կողմից նախատեսված շրջակա միջավայրի մոնիթորինգի իրականացման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը: Այդ տվյալների բացակայությունը բացասաբար է անդրադառնում Հայաստանի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից համապատասխան որոշումների կայացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի վրա ընդերքօգտագործման ոլորտի գումարային եւ հավաքական ազդեցության ճշգրիտ գնահատման վրա: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում համապատասխան լրացումներ կատարելով նախատեսվում է կանոնակարգել ընդերքօգտագործողների կողմից շրջակա միջավայրի աղտոտվածության մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվության տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, ինչպես նաեւ շահագրգիռ հասարակությանը:
Միաժամանակ, 2017 թվականի մարտի 9-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայացած Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ՝ ԱՃԹՆ) խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետության ԱՃԹՆ-ի թեկնածության հայտը եւ Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի թեկնածու երկրի կարգավիճակ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը համարվում է բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ եւ դրա ներդրումը ապահովում է բնական պաշարների արդյունավետ կառավարումն ու հանրության առջեւ հաշվետվողականության բարձրացումը: Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգքում լրացումների կատարումը եւ դրանցից բխող «Ընդերքօգտագործողների կողմից բնապահպանական միջոցառումների ծրագրով եւ բնապահպանական կառավարման պլաններով սահմանված մշտադիտարկումների իրականացման եւ դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակումը համահունչ է ԱՃԹ նախաձեռնության հիմնարար սկզբունքներին:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահատմանը եւ դրա չեզոքացման/նվազեցմանն ուղղված համալիր միջոցառումների մշակմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի նպատակն է կանոնակարգել ընդերքօգտագործման հետեւանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների տրամադրումը ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին, ինչպես նաեւ շահագրգիռ հասարակությանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագի?ծը մշակվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ընդերքի եւ հողերի պահպանության քաղաքականության վարչության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմք ընդերքօգտագործման արդյունքում շրջակա միջավայրի աղտոտվածության առավել ամբողջական եւ տեղեկատվական տեսակետից արդյունավետ գործող համակարգի ձեւավորման համար:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարեու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարեու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության չի առաջանում։
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 3-ի N 911-Ա որոշումը։
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Հարգանքով` |
|
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո ՐՈՇՈՒ Մ
3 օգոստոսի 2017 թվականի N 911 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
2017 թ. օգոստոսի 8
Երեւան