Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերջին պարբերությունը, 4-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ պարբերությունները, 5-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը եւ 7-րդ հոդվածը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) 1-ին պարբերությունից հանել «մարզերի սահմանների», «բնակավայրերի եւ թաղամասերի տարածքների սահմանների» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է ՀՀ կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի 2.2 90-րդ, 2.3 59-րդ, 62-րդ, 86-րդ եւ 87-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.2 Արարատ մարզի համայնքներն ու բնակավայրերը
90 Գինեվետ Գինեվետ գյուղ
2.3 Արմավիր մարզի համայնքներն ու բնակավայրերը
59 Սարդարապատ Սարդարապատ գյուղ
62 Այգեվան Այգեվան գյուղ
86 Ջրարբի Ջրարբի գյուղ
87 Գեղակերտ Գեղակերտ գյուղ
Հոդված 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հարապարակմանը հաջորդող օրվանից: