Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 նոյեմբերի 1995 թվականի, ՀՕ-18) 3-րդ հոդվածի վերջին պարբերությունը, 4-րդ հոդվածի չորրորդ եւ հինգերորդ պարբերությունները, 5-րդ հոդվածի վեցերորդ պարբերությունը եւ 7-րդ հոդվածը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունից հանել «մարզերի սահմանների,», «, բնակավայրերի եւ թաղամասերի տարածքների սահմանների» բառերը.
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն`
«Մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի հավելված 2-ի 2.2 բաժնի 90-րդ եւ 2.3 բաժնի 59-րդ, 62-րդ, 86-րդ եւ 87-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«90 Գինեվետ Գինեվետ գյուղ»,
«59 Սարդարապատ Սարդարապատ գյուղ»,
«62 Այգեվան Այգեվան գյուղ»,
«86 Ջրարբի Ջրարբի գյուղ»,
«87 Գեղակերտ Գեղակերտ գյուղ»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հարապարակման հաջորդ օրվանից: