Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
5. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 90-րդ օրը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
6. ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչեւ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրվան հաջորդող 90-րդ օրը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով սահմանված դեպքերի:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի նպատակը ՀՀ ձեռնարկատիրական եւ ներդրումային միջավայրի բարելավումն է՝ ներմուծման գործընթացում հարկային պարտավորությունների կատարման ժամկետի երկարացմամբ ներմուծող կազմակերպությունների ֆինանսական բեռի թեթեւացման եւ շրջանառու միջոցների սղությունը մեղմելու միջոցով:
Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գանձումը սահմանի վրա, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գանձումը մինչեւ ներմուծման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ լրացուցիչ ֆինանսական բեռ է համարվում ներմուծող կազմակերպությունների համար՝ մինչեւ ներմուծված ապրանքների իրացումն ու վճարված ԱԱՀ գումարների հաշվանցումը: Տնտեսվարող սուբյեկտները, փաստորեն, վարկավորում են պետությանը առանց տոկոսների:
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետությանկառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծով (Կ-32-23.06.2017-ՏՀ-011/0) արդեն իսկ նախատեսված հումքային ապրանքներից եւ մեքենաներից, սարքավորումներից բացի՝ մնացած ապրանքների մասով ԱԱՀ վճարման ժամկետի երկարացումը 90 օրով կնպաստի ներմուծող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը, հետեւաբար նաեւ տնտեսական ակտիվության բարձրացմանը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆԱՐԱԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Ազգային ժողովի պատգամավորներ՝ | Միքայել Մելքումյան
Նաիրա Զոհրաբյան Վահե Էնֆիաջյան Հրանտ Մադաթյան Գեւորգ Պետրոսյան Վարդան Բոստանջյան Շաքե Իսայան |