Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 59-րդ հոդվածում
1) 1-ին կետի 5-րդ ենթակետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում«58.35» թիվը փոխարինել «115.0» թվով
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «58.35» թվերը փոխարինել «115.0» թվերով
4) 2-րդ կետի 3-ին ենթակետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով
Հոդված 2. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 7-րդ կետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվովՀոդված 3. Օրենսգրքի 254-րդ հոդվածի
1) 2-րդ կետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով
2) 3-րդ կետի 6-րդ ենթակետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով
Հոդված 4. Օրենսգրքի 255-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում «58.35» թիվը փոխարինել «115.0» թվով
Հոդված 5. Օրենսգրքի 455-րդ հոդվածի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Նախագծի նպատակը ՀՀ-ում մեծ թվով փոքր տնտեսվարողսուբյեկտների համարառավել բարենպաստ հարկային միջավայրիսահմանումն է՝ շրջանառության հարկի շեմի բարձրացման միջոցով:
Նոր հարկային օրենսգրքով նախատեսված շրջանառության հարկի 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմը, որը գործելու է 2019 թվականից, չի ընդգրկում նույնիսկ «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված գերփոքր առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին: Բացի այդ՝ 58.35 մլն դրամ տարեկան շրջանառության շեմի սահմանման ժամանակաշրջանում ՀՀ-ում տնտեսության վիճակն այլ էր: Տարբեր էին ինչպես իրացման շրջանառությունները, այնպես էլ արտարժույթի փոխարժեքը. այդ ժամանակաշրջանում 58.35 մլն դրամը համարժեք էր շուրջ 200 հազար ԱՄՆ դոլարին, որի ներկայիս արժեքը տատանվում է 100 մլն դրամի շուրջ:
Հարկ է նշել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկման կառուցակարգերում կատարվել են մի շարք փոփոխություններ՝ սկսած շրջանառության հարկի դրույքաչափից, մինչեւ շրջանառության հարկի շեմի փոփոխություն: Այդ փոփոխությունները կարող են դրական ազդեցություն ունենալ երկար ժամանակահատվածում, երբ տեւական ժամանակ ձեռնարկատիրական միջավայրում խաղի կանոնները չեն փոխվում, իսկ տնտեսվարող սուբյեկտը կարողանում է հստակ պլանավորել իր քայլերը: Այս առումով եւս՝ ՀՀ փոքր ձեռնարկատիրության ոլորտում արդեն հայտնի եւ ընդունելի համարվող շրջանառության հարկի 115 մլն դրամ շեմի իջեցումը 58.35 մլն դրամի կարող է բացասական ազդեցություն ունենալ այս ոլորտում տնտեսական ակտիվության վրա:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆԱՐԱԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Գրությանը կցվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
Ազգային ժողովի պատգամավորներ՝ | Միքայել Մելքումյան Նաիրա Զոհրաբյան Վահե Էնֆիաջյան Շաքե Իսայան Գեւորգ Պետրոսյան Վարդան Բոստանջյան |