Հոդված 1. «Կրթության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 28-րդ հոդվածի վեցերորդ մասի երկրորդ պարբերության «վերջակետից» հետո ավելացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ.
«Պետական Բարձրագույն ուսումնական հաստատությունը ՀՀ Կառավարության հաստատմանն է ներկայացնում ըստ կրթական ծրագրերի եւ ըստ մասնագիտությունների ուսուցման համար սահմանվող ֆինանսական չափաքանակները»:
Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել նոր 4.1 մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«4.1 Հաստատում է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական ֆինանսավորման չափաքանակները ըստ կրթական ծրագրերի եւ ըստ մասնագիտությունների»:
Հոդված 3. Օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասում ավելացնել նոր 3.1 կետ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1 մասնագիտական կրթական ծրագրերի վճարովի ուսուցման վարձաչափերը չպետք է գերազանցեն ՀՀ Կառավարության կողմից ըստ կրթական ծրագրերի եւ ըստ մասնագիտությունների սահմանված ֆինանսավորման չափաքանակները»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից: