Armenian ARMSCII Armenian
Կ-4331-02.12.2004-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 6-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Համայնքները սահմանվում են օրենքով, իսկ դրանց վարչական սահմանների նկարագրումը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: