Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-434-02.12.2004-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Օտարերկրյա անձանց կողմից հեռուստառադիոընկերություններին մատուցվող հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների մատուցման վայրը Հայաստանի Հանրապետության տարածքում չի գտնվում (այդ գործարքների վրա սույն օրենքի գործողությունը չի տարածվում):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների մառուցման դեպքում ավելացված արժեքի հարկով հարկման հարցերը հստակեցնելու նկատառումներով:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ նման ծառայությունների մատուցման վայրը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվում եւ այդ ծառայությունների նկատմամբ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողությունը չի տարածվում: