Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի (այսուհետ՝ Օրենք)`
1) 5-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած» բառերը փոխարինել «միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած» բառերով.
2) 5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի`
1) 4-րդ մասում «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում» բառերով», իսկ «Հայաստանի Հանրապետության նախագահին» բառերը փոխարինել «դատական կարգով» բառերով.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի`
1) վերնագրից հանել «եւ բողոքի» բառերը.
2) 1-ին մասի առաջին պարբերությունում «անհրաժեշտ փաստաթղթերի հետ, դիմումը (սույն օրենքի 5-րդ հոդված) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը փաստաթղթերն» բառերը փոխարինել «հայցողի դիմումը» բառերով, իսկ «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով.
3) 1-ին մասի երկրորդ պարբերությունում «3 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով.
4) 2-րդ մասում «ներկայացմամբ եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը փոխարինել «որոշմամբ» բառով.
5) 4-րդ մասում «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Լիազոր պետական մարմնի» բառերով.
6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի» բառերը փոխարինել «Օտարերկրացիների» բառով.
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «միջնորդությամբ դադարել» բառերը փոխարինել «որոշմամբ դադարեցվել» բառերով:
Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդված 1-ին մասում «մարմինն առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը փոխարինել «մարմինը որոշում է ընդունում» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ գլխի ուժի մեջ մտնելու օրը: