Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-128-14.09.2017-ԱՀ-012/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ (Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 107-րդ հոդվածը, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ գլուխը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈւՄ Է

I. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերսբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության ` Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0 նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար.

II. Սահմանել, որ՝

1) Հանձնաժողովի գործունեության նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու հարցի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելը եւ այդ խնդրի վերաբերյալ եզրակացություն կազմելն ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին (այսուհետ՝ Ազգային ժողով) ներկայացնելը.

2) Հանձնաժողովի գործունեության ժամկետն է 2 ամիս, որն անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի որոշմամբ կարող է երկարացվել եւս 1 ամսով.

3) Հանձնաժողովը կազմված է 10 անդամներից.

4) Հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ.

5) Հանձնաժողովը կարող է՝

- հարցմամբ դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց,

- հարցմամբ պահանջել եւ օրենքով սահմանված կարգով ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր,

- Հանձնաժողովում քննարկվող հարցի փաստական հանգամանքների ուսումնասիրման համար պատվիրել փորձաքննություններ եւ ստանալ դրանց արդյունքում կազմված եզրակացությունները.

6) Հանձնաժողովի եզրակացությունը քննարկվում է Ազգային ժողովի նիստում եւ տեղադրվում Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում.

7) Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատակարգային կարգով հրավիրվող փակ նիստերի ձեւով.

8) Հանձնաժողովն իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ.

9) Հանձնաժողովի նիստերը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալը; վերջինիս բացակայության դեպքում նիստերը վարում է Հանձնաժողովի որոշած պատգամավորը.

10) Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար Ազգային ժողովի աշխատակազմը տրամադրում է անհրաժեշտ ռեսուրսներ.

11) Հանձնաժողովի գործունեությունը դադարում է՝

- սույն որոշմամբ սահմանված եզրակացության՝ Ազգային ժողովին ներկայացմամբ,

- Հանձնաժողովի լուծարմամբ,

- սույն որոշմամբ սահմանված ժամկետի լրանալով։

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈւԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈւ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈւ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ` Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0 ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԵԶՐԱԿԱՑՈւԹՅՈւՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈւ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈւՆՄԱՆ

Սույն նախագծի ընդունման նպատակն է «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելն ու Ազգային ժողով օբյեկտիվ եզրակացություն ներկայացնելը:

N/ ԵՈ-004
«14» սեպտեմբերի, 2017թ.

ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցության
ՈՐՈՇՈՒՄԸ

Օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության՝ Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0 նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու վերաբերյալ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ԵԼՔ խմբակցությունը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1. Օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0  նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

2. Հիմնական զեկուցող նշանակել ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին։
 

N/ Ե-026
«14» սեպտեմբերի, 2017թ.

ՀՀ ԱԺ նախագահ
Արա Բաբլոյանին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, ներկայացնում ենք  «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության` Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0 նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։

Հիմնական զեկուցողն է` Նիկոլ Փաշինյանը։

Կից ներկայացնում ենք՝

1.  «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-127-11.09.2017-ԱՀ-013/0  նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

2. Նախագծի ընդունման հիմնավորումները։

3. Նախագիծը ներկայացնելու մասին ԵԼՔ խմբակցության որոշումը։