Նախագիծ
Երկրորդ ընթերցում
Կ-1352 -27.09.2017-ՏՀ-011/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի.
1) 7.6-րդ ենթակետում «ներկրման» բառը փոխարինել «մեծածախ առեւտրի» բառերով, իսկ «5000» թիվը՝ «1000» թվով.
2) 7.9-րդ ենթակետում «արտահանման» բառը փոխարինել «մատակարարման (ներառյալ՝ երաշխավորված)» բառերով, իսկ «5000» թիվը՝ «1000» թվով.
3) 7.14-րդ ենթակետում «շուկային մատուցվող» բառերը փոխարինել «շուկայի օպերատորի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից: