Հոդված 1. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-94 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի «ժա», 4-րդ մասի «դ» եւ 5-րդ մասի «բ» կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետից հանել «, ինչպես նաեւ որոշակի արտոնությունների հատկացման» բառերը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: