Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-0611-11.07.2017,29.09.2017-ՊԻՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդված 3-րդ մասի «մարմիններում» բառից հետո լրացնել «քաղաքացիական աշխատանք կատարող, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «Երեւան քաղաքի եւ կայազորների դատախազները, » բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը եւ նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը եւ նրա տեղակալները,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: