Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-136-02.10.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-իհարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

1. Եթե սույն հոդվածի 2-14-րդ մասերով այլ բան սահմանված չէ, ապա հարկման բազայի նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է՝

1) ամսական դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.
 
Հարկման բազայի ամսական մեծությունը
Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 150000 դրամը ներառյալ
23 տոկոս
150000-ից մինչեւ 300000 դրամը ներառյալ
34500 դրամ՝ գումարած 150000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
300000-ից մինչեւ 2000000 դրամը ներառյալ
73500 դրամ՝ գումարած 300000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
2000000-ից ավելի դրամ
549500 դրամ՝ գումարած 2000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

2) տարեկան դրույքաչափերի հետեւյալ սանդղակով.

Հարկման բազայի տարեկան մեծությունը
Եկամտային հարկի դրույքաչափը
մինչեւ 1800000 դրամը ներառյալ
23 տոկոս
1800000-ից մինչեւ 3600000 դրամը ներառյալ
414000 դրամ՝ գումարած 1800000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը
3600000-ից մինչեւ 24000000 դրամը ներառյալ
882000 դրամ՝ գումարած 3600000 դրամը գերազանցող գումարի 28 տոկոսը
24000000-ից ավելի դրամ
6594000 դրամ՝ գումարած 24000000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» հոդված 150-ի համաձայն՝ մինչեւ 150 հազար դրամ ամսական եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար սահմանվում է եկամտային հարկի ավելի ցածր՝ 23 տոկոս դրույքաչափ՝ քան «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2015թ. ապրիլի 2-ի ՀՕ-246-Ն օրենքի Հոդված 10-ով ամրագրված 24.4 տոկոս դրույքաչափն է՝ ամսական մինչեւ 120 հազար դրամ եկամուտ ստացող ֆիզիկական անձանց համար: Մինչդեռ արդեն իսկ ընդունված հարկային օրենսգրքով՝ 150 հազար դրամից ավել եկամուտ ստացող ֆիզիկական անձինք կունենան փաստացի եկամուտների նվազում, քանի որ նրանց եկամուտների նկատմամբ 26 տոկոսի փոխարեն կիրառվելու է եկամտային հարկի 28 տոկոս դրույքաչափ:

Նախագծի ընդունումը պայմանավորված է 150 հազար դրամից մինչեւ 300 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացող ֆիզիկական անձանց համար եկամտային հարկի գործող ցածր դրույքաչափը անփոփոխ թողնելու անհրաժեշտությամբ՝ նպաստելով նրանց փաստացի եկամուտների պահպանմանը:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն նախագահ.


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:


Ազգային ժողովի պատգամավորներ՝ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ