ՀՈԴՎԱԾ 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը «անձանց» բառից հետո լրացնել «(բացառությամբ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող՝ պետական ծառայող չհանդիսացող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 28-րդ հոդվածի դրույթները)» բառերով.
2) 1-ին մասի 2-րդ կետում «աշխատողներ» բառը փոխարինել «, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների աշխատողներ, որոնց վրա տարածվում է միայն սույն օրենքի 30-րդ հոդվածի դրույթները» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 2-րդ կետի «ա» պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ առնչվելու համար,» բառերը,
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետը:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասը «մարմնում» բառից հետո լրացնել «(ծառայությունում)» բառով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում «2-րդ, 3-րդ 4-րդ, 6-րդ» թվերը փոխարինել «1.1-ին, 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ, 4-րդ» թվերով:
ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 17-րդ հոդվածի`
1) վերնագրում եւ ամբողջ տեքստում «դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց», «դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «դիվանագետի» բառով` համապատասխան հոլովաձեւերով.
2) 1-ին մասը «մարմնում» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ մարմին գործուղվելու դեպքում» բառերով, «դեպքի» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող կամ հայեցողական պաշտոն զբաղեցնող այն դիվանագետների, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները սահմանված են սույն օրենքի հավելված 1-ով կամ հավելված 2-ով»:
ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1.1-ին մասում «աշխատած» բառը փոխարինել «ծառայության» բառով:
ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 19-րդ հոդվածը`
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1 Մրցույթի արդյունքով, ինչպես նաեւ արտամրցութային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով պետական ծառայության հավասար պաշտոնում նշանակված պետական ծառայողը աշխատավարձի համապատասխան սանդղակում վարձատրվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցով:».
2) 2-րդ մասը «արտամրցութային» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով, «հավասար կամ առավել մոտ (0.1 միավորի տարբերությամբ)» բառերը փոխարինել «հավասար (0.01 միավորի տարբերությամբ)» բառերով.
3) 3-րդ մասը «արտամրցութային» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ» բառերով, «հավասար» բառից հետո լրացնել «(0.01 միավորի տարբերությամբ)» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
«3.1. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ կամ 3-րդ մասերով սահմանված դրույթները կիրառելու նպատակով պետական ծառայության առանձին տեսակների համար հավասար, բարձր կամ ցածր պաշտոնները որոշվում են սույն օրենքի 9-րդ հավելվածով հաստատված սանդղակների աղյուսակում տվյալ պաշտոնի զբաղեցրած դիրքով, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասով նախատեսված դեպքի: Եթե համապատասխան պաշտոնների համար հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները տվյալ սանդղակի 1-ից 11-րդ մակարդակներում նույն են, ապա պաշտոնները համարվում են հավասար: Ցածր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում ցածր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից: Բարձր են համարվում այն պաշտոնները, որոնց հիմնական աշխատավարձի հաշվարման գործակիցները համապատասխան սանդղակի 1-11-րդ մակարդակներում բարձր են զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված գործակիցներից:
3.2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության ծառայողների համար սույն օրենքի 19-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված հավասար, բարձր կամ ցածր պաշտոնները որոշվում են հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տվյալ պետական ծառայության պաշտոնների անվանացանկում այդ պաշտոնի խումբը (ենթախումբը):».
5) ուժը կորցրած ճանաչել 5-րդ եւ 6-րդ մասերը.
6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ, 9-րդ մասերով.
«7. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության արդյունքում զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության պաշտոնը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի փոխվելու պարագայում տվյալ պաշտոնը զբաղեցնողին արտամրցութային կարգով քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակելու դեպքում պահպանվում է զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության վերջին պաշտոնում համապատասխան ծառայողի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի (դրամական ապահովության) եւ լրավճարի չափը, եթե նոր պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով որոշվող պաշտոնային դրույքաչափը ցածր է: Տվյալ պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված` այդ պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով: Սույն մասով սահմանված վարձատրության պահպանվող չափի եւ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափի միջեւ տարբերությունը հաշվարկվում է մինչեւ այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հիմնական աշխատավարձի չափը կգերազանցի վարձատրության պահպանված չափից, որն այդ պահին համարվում է նրա հիմնական աշխատավարձը:
8. Զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության պաշտոնից ազատվելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական այլ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է բազային աշխատավարձի եւ սույն օրենքի 9-րդ հավելվածով սահմանված` նրա պաշտոնի ենթախմբի սանդղակում նրա զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության ստաժին համապատասխանող մակարդակի գործակցի արտադրյալով, եթե առկա է սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանը:
9. Համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքում պետական ծառայողին զինվորական ծառայության, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության պաշտոնում նշանակելու դեպքում հիմնական աշխատավարձը որոշելու համար հաշվի է առնվում միայն զինվորական, քրեակատարողական կամ փրկարարական ծառայության ստաժը` առկայության դեպքում:»:
ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 20-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «միեւնույն» բառը փոխարինել «հավասար» բառով.
2) 1.1-ին մասում «դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց» բառերը փոխարինել «դիվանագետի» բառով, հանել «հավասարազոր» բառը.
3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Պետական ծառայողի համար պաշտոնային դրույքաչափը հաշվարկելիս 19-րդ հոդվածի 1.1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված դրույթները գործում են, եթե պետական ծառայության ստաժի ընդմիջումը չի գերազանցում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը, կամ եթե պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո մեկ ամսվա ընթացքում զբաղեցրել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ): Հանրային ծառայության պաշտոն (պաշտոններ) զբաղեցնելու ժամանակահատվածը հիմնական աշխատավարձի բնականոն աճի մեջ չի հաշվարկվում:»:
ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 21-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում «միավորով» բառը փոխարինել «մակարդակով» բառով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում պետական ծառայողի պաշտոնի իջեցումը որպես կարգապահական տույժ կիրառելու դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձի հաշվարկման գործակիցը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իջեցնում է մեկ մակարդակով, եթե աշխատավարձի համապատասխան սանդղակում առկա է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակից, հակառակ դեպքում պետական ծառայողը վարձատրվում է տվյալ սանդղակի ամենաբարձր գործակցով:»:
ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Պետական ծառայողը պարգեւատրվում է, եթե նրա կատարողականի կիսամյակային գնահատականը կամ կիսամյակային հաշվետվության վերաբերյալ պետական ծառայողի ղեկավարի տված եզրակացությունը դրական է, եւ նա այդ կիսամյակում աշխատել է վեց ամիս` ներառյալ ամենամյա կամ չվճարվող արձակուրդի, հղիության եւ ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության, վերապատրաստման, գործուղման ժամանակահատվածները, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման գործուղվելու այն ժամանակահատվածի, որի ընթացքում գործատուի հայեցողությամբ վարձատրություն չի նախատեսվում: Ընդ որում սույն կետով նախատեսված ժամանակահատվածում ներառվում է նաեւ պետական ծառայողի ծառայողական քննության եւ (կամ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման ժամանակահատվածները, եթե ծառայողը այդ հիմքով չի ազատվում պաշտոնից:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ մասերով.
«6.1. Մեկ կիսամյակի ընթացքում առանց աշխատանքի ընդհատման պետական մի մարմնից պետական մեկ այլ մարմին տեղափոխման դեպքում պետական ծառայողը չի զրկվում պարգեւատրման իրավունքից, եթե նրա կիսամյակային հաշվետվությունները կամ կիսամյակային կատարողականները գնահատվել են դրական: Այդ դեպքում պետական ծառայողը պարգեւատրվում է այն մարմնից, որտեղ տվյալ կիսամյակի աշխատած օրերն ավելի շատ են, իսկ հավասար լինելու պարագայում՝ այն մարմնից, որտեղ այդ պահի դրությամբ աշխատում է:
6.2. Պետական ծառայողը չի պարգեւատրվում, եթե կիսամյակային հաշվետվությունը կամ կիսամյակային կատարողականը գնահատվել է բացասական:
6.3. Պետական ծառայողը պաշտոնից ազատման դեպքում պարգեւատրվում է, եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը եւ պարգեւատրման պահին գտնվում է կադրերի ռեզերվում (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվում) կամ տվյալ մարմնում զբաղեցնում է այլ պաշտոն:».
3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8.Պետական ծառայողի կատարողականի գնահատման եւ դրա հիման վրա պարգեւատրման հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «կադրերի կարճաժամկետ ռեզերվում» բառերը փոխարինել «կադրերի ռեզերվում (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի)» բառերով:
ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 27-րդ հոդվածում`
1) 2-րդ մասում «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության եւ դրամական օգնության» բառերը փոխարինել «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց դրամական օգնության, կադրերի ռեզերվում (կադրերի տրամադրության տակ) գտնվելու» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Պետական ծառայողին Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված արձակման նպաստ չի վճարվում պաշտոնից ազատման այն դեպքերում, երբ կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում օրենքով սահմանված կարգով նրա համար նախատեսված է վարձատրություն:»:
ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 28-րդ հոդվածի`
1) վերնագիրը «զբաղեցնող» բառից հետո լրացնել «` պետական ծառայող չհանդիսացող» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Օրենքով նախատեսված դեպքում կադրերի ռեզերվից (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի երկարաժամկետ ռեզերվի) պետական ծառայության ժամանակավորապես թափուր պաշտոն զբաղեցնելու դեպքում աշխատավարձի համապատասխան սանդղակում տվյալ անձի հիմնական աշխատավարձը որոշվում է իր նախորդ պաշտոնային դրույքաչափը որոշող գործակցին հավասար (0.01 միավորի տարբերությամբ) գործակցով, իսկ դրա բացակայության դեպքում` առավել մոտ գործակցով:»:
ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Պետական ծառայողի համար սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնի փոփոխման պայմանը չի տարածվում համապատասխան մարմնի վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում արտամրցութային կարգով կամ ռոտացիայի հիման վրա հավասար կամ բարձր պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքերի վրա: Այս դեպքերում պետական ծառայողի հիմնական աշխատավարձը որոշվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին կամ 2-րդ մասերով սահմանված կարգով, ընդ որում`
1) հավասար պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքում 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված (պահպանված) հիմնական աշխատավարձի չափը պահպանվում է մինչեւ այն պահը, երբ տվյալ պետական ծառայողի համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված գործակցի եւ բազային աշխատավարձի արտադրյալը ավելի բարձր կլինի սույն հոդվածի համաձայն պահպանված հիմնական աշխատավարձի չափից:
2) բարձր պաշտոնի փոխադրման (նշանակման) դեպքում, եթե պետական ծառայողի հիմնական աշխատավարձը ցածր է լինում 2014 թվականի հուլիսի 1-ից սահմանված (պահպանված) հիմնական աշխատավարձի չափից, ապա սույն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով որոշված հիմնական աշխատավարձի նկատմամբ պահպանվում է պետական ծառայողի 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հիմնական աշխատավարձի եւ սույն օրենքի 32-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով որոշված հիմնական աշխատավարձի (որը պետք է ներառի նաեւ սույն օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բնականոն աճը) տարբերությունը մինչեւ այն պահը, երբ բազային աշխատավարձի փոփոխության դեպքում նրա հիմնական աշխատավարձի բարձրացված չափը կգերազանցի նաեւ այդ տարբերությունը: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված կարգով պահպանված աշխատավարձի չափի տարբերությունը նվազեցվում է բազային աշխատավարձի փոփոխման եւ (կամ) սույն օրենք 20-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան աշխատավարձի բնականոն աճի կիրառման դեպքում` հիմնական աշխատավարձի բարձրացման չափով:»:
ՀՈԴՎԱԾ 15. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 14-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաեւ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի համակարգում վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության դեպքում արտամրցութային կարգով պաշտոնի փոխադրված (նշանակված) պետական ծառայողների վարձատրության հաշվարկման վրա:
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի դրույթները տարածվում են նաեւ 2014 թվականի հուլիսի 1-ից հետո մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը համապատասխան մարմնի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի, վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության կամ անվանափոխության կամ օրենքով սահմանված այլ դեպքերում արտամրցութային կարգով կամ ռոտացիայի հիման վրա հավասար կամ բարձր պաշտոնի փոխադրված (նշանակված) պետական ծառայողների հիմնական աշխատավարձի հաշվարկման վրա : Սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով պահպանված աշխատավարձի չափի տարբերությունը, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով տվյալ մարմնի համար նախատեսված պարգեւատրման, նյութական խրախուսման եւ զարգացման ֆոնդի կամ աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցներից՝ դրանց առկայության դեպքում, որպես լրավճար: Սույն կետով սահմանված դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի վրա :
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված աշխատավարձի տարբերությունը համարվում է լրավճար:
5. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում սահմանված վարձատրության հաշվարկը կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո եւ նշված օրվան նախորդող ժամանակահատվածների համար պետական ծառայողներին տրված վարձատրության վերահաշվարկ չի իրականացվում: