Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետում, 9-րդ հոդվածի 4-րդ մասում, 16-րդ հոդվածի 1-ին մասում «4-րդ կետով» բառերից հետո լրացնել «կամ 4.2-րդ մասով» բառերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ 2-րդ» բառերը, իսկ 2-րդ մասում «2-րդ մասի» բառերից հետո լրացնել «2-րդ կամ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ եւ 4.3-րդ մասերով՝
«4.2. Երեխա ունեցող մինչեւ 24 տարեկան (ներառյալ) գործազուրկ կինը, որը չունի բարձրագույն մասնագիտական կրթություն, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավունքներից բացի ունի բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալուն նախապատրաստման աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4.3. Մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ին:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 19-ի N 646-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2017-2022թթ. ծրագրի 4.2-րդ բաժնի 2-րդ կետի 4-րդ ենթակետի ա. պարբերությունը, ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի թիվ 27 արձանագրության 3-րդ կետով հավանության արժանացած ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության եւ ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի հավելված 1-ի 2-րդ գլխի 2.5` «Զբաղվածություն եւ մայրություն» բաժնով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Նախագծի մշակման շրջանակներում կարեւորվել է առկա միջազգային փորձը: Աշխատանքը եւ ծնող լինելը համատեղելու հնարավորությունը ժամանակակից աշխարհում հաջողված ժողովրդագրական քաղաքականության բանալին է: Զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ ծնելիությունը ներկայումս ավելի բարձր է այն տարածքներում, որտեղ աշխատող մայրերի տոկոսն ավելի բարձր է, որտեղ կանանց կրթական մակարդակն ավելի բարձր է եւ որտեղ գործազրկության մակարդակն ավելի ցածր է: Օրինակ՝ Իսլանդիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում եւ Դանիայում, որտեղ ծնելիության մակարդակը տատանվում է 1.9-2.2 երեխայի ծնունդ մեկ կնոջ հաշվով սահմաններում, 25-54 տարեկան բոլոր մայրերի 75-85 տոկոսը զբաղված են: Նման երկրներում մինչեւ երեք տարեկան երեխաներ ունեցող մայրերն ավելի հաճախ են վերադառնում աշխատանքի, քան ցածր ծնելիության մակարդակ ունեցող երկրներում:
Այս առումով, հատկանշական է նաեւ Ֆրանսիայի փորձը, որին հաջողությամբ հետեւում են Նորվեգիայում, Ռուսաստանի որոշ տարածաշրջաններ: Նշված երկրներում եւ տարածաշրջաններում գործում է երեխաների ցերեկային խնամքի համաֆինանսավորման համակարգը հիմնականում հետեւյալ երեք ուղղություններով՝ հավաստագրված դայակներ, որոնք ընդունում են երեխաներին իրենց հարկի տակ, մանկապարտեզներ եւ դայակներ, որոնք այցելում են ծնողներին տանը: Այս մոդելի տեղայնացումը, հաշվի առնելով երկրի առանձնահատկությունները, հնարավոր կդարձնի նշանակալիորեն ավելացնել խնամքով ապահովված երեխաների մասնաբաժինը եւ կրճատել նախադպրոցական հաստատություններ ընդունվելու համար իրենց հերթին սպասողների ցուցակը՝ նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնման պետական քաղաքականությանը զուգընթաց:
Լատինական Ամերիկայի երկրներում եւ անցումային տնտեսությամբ այնպիսի երկրներում, ինչպիսին է Ռումինիան, երիտասարդների, հատկապես՝ երիտասարդ կանանց շրջանում էապես ավելի արդյունավետ են ուսուցման ինտեգրված ծրագրերը՝ աշխատանքի վայրում եւ լսարանի համատեղմամբ: Նշված երկրներում կարեւորվում է նաեւ ինստիտուցիոնալ այնպիսի խթանների ստեղծումը, ինչը հնարավորություն կտա գործնականում համապատասխանեցնել մասնագիտական ուսուցման արդյունքները գործատուների պահանջներին: Հետաքրքրական է նաեւ Ֆինլանդիայի այս ոլորտի կարգավորման փորձը: Ֆինլանդիայում 2013թ. սկզբին սկսվել է Երիտասարդության երաշխավորության իրականացումը, որը որպես միջոցառում սահմանված է Ֆինլանդիայի 2015թ. ազգային ծրագրում: Վերջինս, ի թիվս մի շարք այլ ուղղությունների, ներառում է նաեւ կրթության երաշխավորությունը, ինչը յուրաքանչյուր անձի, որն ավարտել է հիմնական կրթությունը, հնարավորություն է ստեղծում հետագա կրթությունը շարունակելու համար:
Հաշվի առնելով ուսումնասիրված միջազգային փորձը եւ ելնելով Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցների փոփոխություններից, ինչպես նաեւ կարեւորելով արդեն իսկ երեխաներ ունեցող երիտասարդ կանանց՝ աշխատաշուկայի պահանջարկից բխող մասնագիտական ուսուցում ստանալու կարեւորությունը, որպես առաջին քայլ, Նախագծով առաջարկվում է երեխա ունեցող երիտասարդ կանանց աջակցության տրամադրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության համար պահանջվող համապատասխան գիտելիքների ձեռքբերման հարցում:
Բացի այդ, աշխատանքային գործունեության եւ ծնողական պարտականությունների մեկտեղման հնարավորությունների խթանման նպատակով առաջարկվում է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին պետական աջակցության տրամադրում՝ աշխատանքի վերադառնալու դեպքում:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ ժողովրդագրական պետական քաղաքականությունը միտված է ժողովրդագրական իրավիճակի համակողմանի գնահատման եւ իրականացվող նպատակային միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական զարգացումների հետեւանքների մեղմանը, իրավիճակի կայունացման ու բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը: ՀՀ ժողովրդագրության ոլորտում արդեն իսկ իրականացվող միջոցառումների շարունակական ընթացքի ապահովման հետ մեկտեղ, առկա իրավիճակը պահանջում է թիրախավորված նոր միջոցառումներ, որոնք կարճ ժամանակահատվածում կարող են որակական փոփոխություններ մտցնել երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքների եկամտի, կենսապայմանների եւ սոցիալական այլ խնդիրների լուծումներում, որոնք հանդիսանում են լուրջ խոչընդոտ ինչպես բնակչության վերարտադրողական նպատակադրումների իրագործման, այնպես էլ միգրացիոն անբարենպաստ գործընթացների մեղմացման տեսանկյունից:
Ժողովրդագրական իրավիճակի ու մարտահրավերների տեսանկյունից կարեւորվում են նաեւ զբաղվածության ռազմավարական մոտեցումները եւ հիմնախնդիրների համալիր լուծումները: 2012թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությամբ եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրով ներկայացված են զբաղվածության պետական կարգավորման ոլորտի առաջիկա բարեփոխումները, որոնք կրում են շարունակական բնույթ եւ նպատակ են հետապնդում պասիվ քաղաքականությունից անցում կատարել աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող ճկուն քաղաքականության: Իրականացվող բարեփոխումների գործնական կիրառումն ապահովելու տեսանկյունից էապես կարեւորվում են զբաղվածության ակտիվ նոր ծրագրերի փորձարկումը եւ դրանց ներդրումը, գործող ծրագրերի վերաիմաստավորումը, որն ուղղակիորեն միտված է նաեւ ժողովրդագրական եւ աշխատանքային միգրացիայի դրական միտումների պահպանմանն ու հետեւողական բարելավմանը: Զբաղվածության կարգավորվման նոր ակտիվ ծրագրերի ներդրմամբ երիտասարդների եւ հատկապես երիտասարդ կանանց համար ստեղծվում են նաեւ օբյեկտիվ հնարավորություններ իրենց բնակավայրում ամրանալու, կայուն եկամուտ ստեղծելու եւ ընտանիք կազմելու համար:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծով առաջարկվող լրացումները նպատակ են հետապնդում զբաղվածության կարգավորման պետական նոր ծրագրերի ներդրմամբ՝
1) ապահովել առաջին երեխայի ծննդյան ժամանակ մոր միջին տարիքի աստիճանական նվազումը եւ մեծացնել երեխաներ ունեցող` մինչեւ 24 տարեկան երիտասարդ կանանց աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները,
2) մեծացնել մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողների՝ երեխայի մինչեւ երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու եւ երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու հնարավորությունները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երեխաներ ունեցող` մինչեւ 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության եւ ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով:
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում անհրաժեշտ է լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ:
ՏԵՂԵԿԱՆՔ
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չկա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Օրենքի նախագծի ընդունման առնչությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Եզրակացություն
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխությ ուն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի դրական ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է երեխաներ ունեցող՝ մինչեւ 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության եւ ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով։
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային միջավայրի վրա ազդեցությունը բացակայում է:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծի ընդունմամբ մրցակցային միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է երեխաներ ունեցող՝ մինչեւ 24 տարեկան երիտասարդ կանանց համար բարձրագույն մասնագիտական կրթության ստացման իրական հնարավորությունների ստեղծման միջոցով այդ անձանց աշխատաշուկայում մրցունակության բարձրացում, երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողներին աշխատաշուկա վերադառնալու հնարավորությունների մեծացում՝ աշխատանքային գործունեության եւ ծնողական պարտականությունների համատեղման հնարավորությունների ապահովման միջոցով։
Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման եւ կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի ծախսերի, ինչպես նաեւ համայնքների բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք, իսկ ՀՀ պետական բյուջեի եկամուտների վրա կարող է ունենալ դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին
1 «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածի վերաբերյալ
28 սեպտեմբերի 2017 թվականի N 1169 - Ա
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ 2017 թ. սեպտեմբերի |
Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ |
Հարգելի պարոն Բաբլոյան
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածների եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 15-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանարպետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող «Զբաղվածության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Oրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, օրենքի նախագծի կարգավորման ազդեցության գնահատականները, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1169-Ա որոշումը։
Խնդրում եմ Ձեր աջակցությունը մինչեւ «Հայաստանի Հանարպետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քվեարկությունը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում այդ օրենքի նախագծի քննարկումն ապահովելու համար:
Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հարգանքով` ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ