Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-149-06.10.2017-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

1. Օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված՝ ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափերով.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ



Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն Հարկային օրենսգրքի 88-րդ հոդվածով սահմանված է ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների ու գործառնությունների հարկման բազայի նկատմամբ ակցիզային հարկի հաշվարկման դրույքաչափերը, համաձայն որոնց՝ քսայուղերի ԱՏԳ ԱԱ 271019710-ից մինչեւ 271019980 ապրանքախմբերի համար ակցիզային հարկի դրույքաչափը կազմում է 50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կգ համար՝ 400 դրամ: Այդ ապրանքախմբերի մեջ է ներառվում նաեւ ԱՏԳ ԱԱ 271019710 0 քսայուղերը, այլ յուղերը վերամշակման հատուկ գործընթացների համար, ինչը տեղական քսայուղերի արտադրության համար հանդիսանում է հումք: Ստացվում է, որ տեղական արտադրության քսայուղերը պետք է հարկվեն երկու անգամ՝ մեկը հումքի ներմուծման, մյուսը՝ պատրաստի արտադրանքի վաճառքի փուլում:

Բացի այդ՝ 1 կգ քսայուղի համար 400 դրամ նվազագույն ակցիզային հարկի սահմանումը պայմանավորված է ներմուծվող քսայուղերի գնի  եւ դրա հստակության որոշման դժվարություններով: Սակայն տեղական արտադրության դեպքում քսայուղի մեկ կիլոգրամի գինը կարող է կազմել մինչեւ 500 դրամ, որի դեպքում 400 դրամ ակցիզային հարկը կկազմի գնի շուրջ 80 տոկոսը:

Նախագծով առաջարկվում է քսայուղերի արտադրության համար անհրաժեշտ վերը նշված հումքի տեսակն ազատել ակցիզային հարկից, իսկ 1 կգ քսայուղի ակցիզային հարկի նվազագույն չափը սահմանել 300 դրամ՝ նպաստելու տեղական արտադրության քսայուղերի մրցունակության բարձրացմանը: 
  



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ  

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով նախագիծը դնել շրջանառության մեջ:
 
 
Ազգային ժողովի պատգամավորներ՝ 
Միքայել Մելքումյան
Նաիրա Զոհրաբյան
Վարդեւան Գրիգորյան