Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`
ա) 3-րդ մասի «ե» կետում`
- «իրականացնողները» բառից հետո լրացնել «, հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման եւ փորձաքննության, » բառերով.
բ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ը», «թ» եւ «ժ» կետերով`
«ը) համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը.
թ) այն առեւտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին կամ որոնց կանոնադրական կապիտալի 50% եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող այլ առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).
ժ) այն առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`
ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր ««զ», «է» եւ «ը» կետերով`
«զ) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
է) տվյալ տարվա սկզբից ունեցել է 50,0 մլն. դրամից ավել իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների).
ը) տվյալ տարվա որեւէ պահին ունեցել է 4,0 մլն. դրամը գերազանցող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման եւ վաճառքի գների առավելագույնով):».
բ) 2-րդ մասում «եւ «ե»» բառերը փոխարինել «, «ե», «զ», «է» եւ «ը»» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում.
ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետեւյալ դրույքաչափերով`
ա) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեության մասով` 3.5 տոկոս.
բ) վարձակալության մասով` 10 տոկոս.
գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս.
դ) այլ գործունեության մասով` 6 տոկոս:».
բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.
գ) 4-րդ մասում «1-ին եւ 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները» բառերը փոխարինել «1-ին կետով սահմանված համապատասխան դրությաչափերով» բառով:
Հոդված 4. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածը:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«5. Պարզեցված հարկ վճարող անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները իրենց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասով վճարում են հաստատագրված վճար` ամսական 6,0 հազար դրամի չափով, որը փոխարինում է նրանց համար պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների համար օրենքով սահմանված կարգով եւ չափով վճարվող վճարներին:
Պարզեցված հարկ վճարողները որպես գործատու եւ վարձու աշխատողների համար վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները վճարում են ընդհանուր սահմանված կարգով:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «` փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը, որոնց համար սույն օրենքի 9 հոդվածի համաձայն իրականացվել է հարկի գումարի նվազեցում» բառերը փոխարինել «ծախսերը» բառով:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: