Armenian ARMSCII Armenian
Կ-440-03.12.2004-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասի «ե» կետը«գործունեություն իրականացնողները» բառերից հետո լրացնել «, հանքագործական արդյունաբերության, էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման, կապիտալ շինարարության իրականացման, կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման կամ ինժեներական հետազննման եւ փորձաքննության, » բառերով.

բ) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը», «թ» եւ «ժ» կետերով`

«ը) համատեղ գործունեության պայմանագրի կողմ հանդիսացող առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը.

թ) այն առեւտրային կազմակերպությունները, որոնց կանոնադրական կապիտալի 50% եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է պարզեցված հարկ վճարողին կամ որոնց կանոնադրական կապիտալի 50% եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) պատկանում է այն անձին, որին միաժամանակ պատկանում է պարզեցված հարկ վճարող առեւտրային այլ կազմակերպության կանոնադրական կապիտալի 50% եւ ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը).

ժ) այն առեւտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որը փոխկապակցված է այլ պարզեցված հարկ վճարողի հետ:».

գ) 4-րդ մասը «կազմակերպությունները» բառից հետո լրացնել «(բացառությամբ` վերակազմավորման դեպքերի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ», «է» եւ «ը» կետերով`

«զ) հանդիսանում է համատեղ գործունեության պայմանագրի կողմ.

է) տվյալ տարվա սկզբից ունեցել է 50,0 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն (բացառությամբ` նոտարների).

ը) տվյալ տարվա որեւէ պահին ունեցել է 15,0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման եւ վաճառքի գների առավելագույնով):».

բ) 2-րդ մասի «եւ «ե»» թվարկումը փոխարինել «, «ե», «զ», «է» եւ «ը»» թվարկումով:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Պարզեցված հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ պարզեցված հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ հետեւյալ դրույքաչափերով`

ա) խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առեւտրական գործունեության մասով` 3.5 տոկոս.

բ) վարձակալության մասով` 10 տոկոս.

գ) նոտարական գործունեության մասով` 20 տոկոս.

դ) այլ գործունեության մասով` 5 տոկոս:».

բ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասը.

գ) 4-րդ մասի «1-ին եւ 2-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով` հաշվի առնելով սույն օրենքի 9 հոդվածով սահմանված դրույթները» բառերը փոխարինել «1-ին կետով սահմանված համապատասխան դրույքաչափերով» բառերով:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 9-րդ հոդվածը:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ մասում «` փաստաթղթերով հիմնավորված այն ծախսերը, որոնց համար սույն օրենքի 9 հոդվածի համաձայն իրականացվել է հարկի գումարի նվազեցում» բառերը փոխարինել «ծախսերը» բառով:

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կամ փաստաթղթերով հիմնավորված ծախսերն ավել ցույց տալու» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: