Հոդված 1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 83-րդ հոդվածում.
1) 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետ.
«3) այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ:».
2) 2-րդ մասում «2-րդ կետով նախատեսված դեպքում» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: