Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 02-ի ՀՕ-267 օրենքի 4-րդ հոդվածի
1) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ` «Վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով տրվում է դրամական օգնություն ամսական 3000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին` էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնություն, ամսական 4500 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:
2) բ/ ենթակետից հանել «ջրահեռացման» բառը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Օրենքի ընդունումը նպատակ ունի բարելավելու Հայրենական մեծ պատերազմի վետերանների, հաշմանդամ-վետերանների եւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական վիճակը: Այն բխում է նաեւ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ-վետերանների որոշ կոմունալ ծառայությունների, մասնավորապես` ջրամատակարարման եւ ջրահեռացման վարձավճարի արտոնության դիմաց դրամական օգնություն տրամադրելու, ինչպես նաեւ արտոնություններից օգտվելու գործընթացը հստակեցնելու անհրաժեշտությունից: