Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-441-03.12.2004-ՍԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (2 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-267) 4-րդ հոդվածի`

1) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.
«Վետերաններին էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու նպատակով տրվում է դրամական օգնություն ամսական 3000 դրամի, իսկ հաշմանդամ վետերաններին` էլեկտրաէներգիայից եւ տրանսպորտից օգտվելու, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ ջերմամատակարարման վարձերը վճարելու համար դրամական օգնություն` ամսական 4500 դրամի չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

2) «բ» ենթակետից հանել «ջրահեռացման» բառը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: