Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-442-03.12.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի թիվ ՀՕ-236 օրենքի 863 հոդվածում «չափով» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով եւ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով.

«Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանելով 1.0 մլն. դրամ, բայց ոչ պակաս, քան վիճակախաղի (տոտալիզատորի) տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոսի չափով:

Վիճակախաղի տոմսերի նկատմամբ հսկողության եւ հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Քանի որ տոտալիզատորների կազմակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով, առաջարկվող օրենքի նախագիծը նպատակ է հետապնդում՝

1. խուսափել տարընթերցումներից, ինչը հնարավոր է ներկայիս օրենսդրական դաշտի պայմաններում եւ հստակեցնել ու կարգավորել տոտալիզատորների հարկման դաշտը,

2. տոտալիզատորների հարկման դաշտը դարձնել ծավալվող գործունեության ձեւին համարժեք

3. սահմանել տոտալիզատորների հարկման պարզ, հստակ մեխանիզմ՝ միջազգային չափանիշներին եւ փորձին համապատասխան: