Armenian ARMSCII Armenian
Կ-442-03.12.2004-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 863 -րդ հոդվածը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերով եւ հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Տոտալիզատորի կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է տոտալիզատորի (վիճակախաղի) տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 1.0 մլն դրամը: Սույն մասով սահմանված ելակետային տվյալները որոշվում են` ելնելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաշվետվություններից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: