Armenian ARMSCII Armenian
Կ-0395-18.10.2017-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը «վճարվող տոկոսավճարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ բանկերի եւ վարկային կազմակերպությունների տրամադրած արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրավված ավանդների, որոնց տոկոսագումարները վարկառուի կամ ավանդատուի ցանկությամբ վճարվում են այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը կամ տրամադրվել է վարկը, բացառությամբ Կենտրոնական բանկի սահմանած դեպքերի,» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: