Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերիի 6-ի ՀՕ-112 օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է(են) համարվում` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկություններն այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:
Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը չի(չեն) կարող համարվել գերիշխող դիրք ունեցող, եթե նա, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով չի(չեն) գերազանցում տվյալ շուկայի մեկ տասներորդը:
Սույն հոդվածում նշված տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը կարող է(են) ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իր(ենց) գերիշխող դիրքի առկայությունը բացառող ապացույցներ:
2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
Առեւտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ, որի առեւտրային գործունեության մասով իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է 1.5 մլրդ դրամի շեմը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: