Հոդված 1. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքում (այսուհետ? Օրենք) ուժը կորցրած ճանաչել 9-րդ հոդվածի 8-րդ մասը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1. 3-րդ մասում «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մաս
3.1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: