Հոդված 1. «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 8-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի «կառավարության» բառը փոխարինել «վարչապետի» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության մասին» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: