ՀՈԴՎԱԾ 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի թ) կետում, 18-րդ հոդվածի վերնագրում եւ առաջին պարբերությունում, 28-րդ հոդվածի վերնագրում, 3-րդ եւ 4-րդ պարբերություններում, 33-րդ հոդվածի վերնագրում եւ 3-րդ պարբերությունում «արդյունաբերական նմուշների,» բառերից հետո լրացնել «բույսերի սորտերի,» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2.
18-րդ հոդվածի աղյուսակը լրացնել նոր 3.1 բաժնով հետեւյալ խմբագրությամբ`
«3.1 Բույսերի սորտերի հետ կապված գործողությունների գծով
ա) | բույսի սորտի հայտ ներկայացնելու համար | 5 | |
բ) | Կոնվենցիայով` առաջնություն խնդրարկելու համար | 4 | |
գ) | բույսի սորտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար | 2 | |
դ) | արտոնագիր տալու համար | 3 | |
ե) | լիցենզիոն պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերվում է 1 արտոնագրի
մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար) |
10 5 |
|
զ) | արտոնագրի կրկնակը տալու համար | 1 | » |
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։